«Հայրենիք» կուսակցությունը հաստատել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների ցուցակը
Հոկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում պաշտոնապես հաստատվել է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական ցուցակը։ Այն գլխավորում է Վաղարշապատ համայնքի պատվավոր քաղաքացի Խաչիկ Մանուկյանը։
Նշենք, որ Վաղարշապատի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունենալու 2025 թվականի նոյեմբերի 16-ին։
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, համայնքի ղեկավարի թեկնածու Խաչիկ Մանուկյանն ու «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սոս Հակոբյանը, որը հանդիսանում է նաև կուսակցության լիազոր ներկայացուցիչը Վաղարշապատի ընտրատարածքային հանձնաժողովում, թիմակիցների ուղեկցությամբ Վաղարշապատի ընտրատարածքային հանձնաժողով են ներկայացրել «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի կողմից հաստատված նախընտրական ցուցակն ու անհրաժեշտ փաստաթղթերը։
«Հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Խաչիկ Մանուկյանի վստահեցմամբ, ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրություններն ունենան խաղաղ ընթացք և բոլոր նրանք, ովքեր փոքր-ինչ բորբոքվել են, ունեն տարբեր վեճեր, այդ ամենը մարեն։ Խաչիկ Մանուկյանի համոզմամբ՝ «Հայրենիք» կուսակցությունն արդեն հաղթել է իր կենսագրությամբ, երիտասարդական ավյունով, գիտնականների խմբով ու ստեծագործական աշխատանքով։
«Հայրենիք» կուսակցության գերագույն մարմնի անդամ Սոս Հակոբյանի խոսքով, սրանով սկիզբ է դրվում Վաղարշապատում նոյեմբերի 16-ին «Հայրենիք» կուսակցության թիմի հաղթանակին։ Նրա փոխանցմամբ՝ «հայրենիք» կուսակցությունը ոչ թե պարզապես մասնակցում է ընտրության, այլ հստակ գնահատված հնարավորություններով գնում է իշխանափոխության։ Սոս Հակոբյանի համոզմամբ՝ նոյեմբերի 16-ից հետո Վաղարշապատ համայնքը կունենա ոչ ՔՊ-ական, այլ «Հայրենիք» կուսակցության ցուցակով առաջադրված համայնքի ղեկավար։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի