Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թաիլանդի Փհուքեթ կղզու մոտակայքում զբոսաշրջիկներ տեղափոխող մոտորանավակը բախվել է ձկնորսական նավի. կա 1 զnհ, 22 վիրավnրՀնագետները հայտնաբերել են 2500-ամյա գրիչ՝ հին հունական Դիոնիսոս աստծո բաց պատկերովԵթե Նիկոլ Փաշինյանի կատարած հшնցանքները գումարում ենք իրար, ապա հանրագումարի պшտժաչափը, մասնագետներն էլ կգնահատեն, ցմшհ բшնտարկությունն է․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Վերադարձնենք վարորդական իրավունքը՝ մեքենայով տուն պահող քաղաքացիներին․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Թագավորական շքեղություն. Ալ Թանի ընտանիքի ոսկերչական գլուխգործոցների հավաքածունՌուբիոն և Նեթանյահուն հեռախոսազրույցով քննարկել են Իրանին, Սիրիային և Գազային առնչվող հարցեր. Reuters19-ամյա տղան դանակահшրել է 2 անչափահասի ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարանՓաշինյանի հիբրիդային պատերազմը հայ ժողովրդի դեմ. Կայա Կալասին ասելու եմ․ Էդմոն Մարուքյան Կան մարդիկ, որոնք կանգնած են դաժան ընտրություն առաջ` ջեռուցում, թե՞ սնունդ․ Մենք խոստանում ենք փոխել այս իրավիճակը. «Մեր ձևով» Եղվարդում «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քուրդ զինյալներն անօդաչու թռչող սարք են արձակել Հալեպի քաղաքապետարանի վրա. SANAՀորոսկոպ. 2026 թվականի հիմնական աստղագիտական ​​իրադարձություններն ու ամսաթվերըԵրևանում բախվել են «Porsche Cayenne»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, իսկ «Porsche Cayenne»-ը բախվել է կայանված «Toyota RAV4»-ինՀույս ունեմ՝ նա կկnտրի վիզը․ Փիմբլեթը սկանդալային հայտարարություն է արել Ծառուկյանի հասցեինԳյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտումՊինդ մնացե՛ք, Տեր Ռուբեն, Սահմանադրությունը, օրենքը և ամենակարևորը՝ Աստված, Ձեր թիկունքին են․ Էդմոն Մարուքյան Panasonic ընկերությունը առաջին անգամ գրասենյակում թափանցիկ արևային վահանակներ տեղադրելը վստահել է սովորական շինարարներինՎրաստանի տարածքային ջրերում Պանամայի դրոշի ներքո նավարկող լցանավ է կալանավորվել․ կապիտանը Թուրքիայի քաղաքացի էԳևորգ, դու էս ինչքան ես սուտ խոսում․ Ալիկ Ալեքսանյան
Քաղաքականություն

«Չենք նահանջելու». Սամվել Կարապետյանի ուղերձը «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովին

Հոկտեմբերի 11-ին Երևանում՝ մայրաքաղաքի «Փրայմհոլ» համալիրում, տեղի ունեցավ «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովը, որի ընթացքում շարժման համակարգող խորհրդի անդամները հանրությանը ներկայացրին շարժման մեկնարկից հետո իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև քննարկեցին շարժման առաջիկա անելիքները, կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց հակիրճ տեսանյութ, որը ներկայացնում էր վերջին մեկուկես ամիսների ընթացքում շարժման կատարած աշխատանքները տարբեր մարզերում և համայնքներում։ Այնուհետև շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հանդես եկավ ամփոփիչ զեկույցով՝ ընդգծելով, որ «Մեր ձևով» ժողովրդական շարժմանն արդեն միացել է ավելի քան 5000 կամավոր, իսկ առաջիկա ամիսներին նրանց թիվը կարող է հասնել մի քանի տասնյակ հազարի։

«Մեր շարժումը օրեցօր ընդլայնվում է, և դա վկայում է հանրային վստահության աճի մասին։ Մարդիկ հասկանում են, որ սա ժամանակավոր նախաձեռնություն չէ, այլ երկարաժամկետ և համակարգային շարժում՝ հանուն Հայաստանի զարգացման»,– նշեց Նարեկ Կարապետյանը։

Այնուհետև հատուկ ելույթով հանդես եկավ շարժման հիմնադիր, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը, որը ներկայացրեց Սամվել Կարապետյանի ուղերձը՝ ուղղված շարժման մասնակիցներին։

Ուղերձում Սամվել Կարապետյանը մասնավորապես նշել է.
«Հարգելի՛ ընկերներ, հարգելի՛ համախոհներ, ողջունում եմ «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովը։ Այսօր կարևոր գործ եք նախաձեռնել ու ձևավորում եք կարևոր կարգ՝ ժամանակը մեկ ամփոփել աշխատանքի արդյունքները և զեկույցով հանդես գալ ժողովրդի առաջ։

Շարժման մեկնարկից ի վեր մենք ունենք մեկ գլխավոր նպատակ՝ թույլ չտալ, որ մեր ժողովուրդը կորցնի հույսը ապագայի նկատմամբ։ Որ լավ ապրուստ փնտրելով չլքի հայրենիքը՝ թողնելով այն թշնամու ու նրա սպասավորների քմահաճույքին։ Եվ մենք կարողացել ենք հասնել այդ նպատակին, որի համար շնորհավորում եմ բոլորիս։

Ակնհայտ է, որ մեր շարժումը դարձել է հասարակական կյանքի ուշադրության կենտրոն, բերել է զգալի փոփոխություններ երկրի քաղաքական կյանքում։ Դա ձեր ձեռքբերումն է, սա բոլորիս ձեռքբերումն է և պետք է դառնա Հայ ժողովրդի ձեռքբերումը։

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանը և դարձել մեր զինակիցները։ Գիտեմ նաև, որ ընդլայնման և իսկական համաժողովրդական շարժում դառնալու ներուժ ունենք։ Թող որևէ մեկը չկասկածի՝ չենք նահանջելու, կանգ չենք առնելու, ու մեր ժողովրդի հետ միասին Հայաստանը դարձնելու ենք աշխարհի ամենալավ, ամենաբարեկեցիկ ու ամենաերջանիկ երկիրը։ Անելու ենք՝ մեր ձևով»։

Հաշվետու ժողովի ընթացքում շարժման շրջանակներում գործող հինգ աշխատանքային խմբերի ներկայացուցիչները ներկայացրին իրենց ոլորտային գործունեության արդյունքները՝ գյուղատնտեսությունից և արդյունաբերությունից մինչև երիտասարդական ծրագրեր ու տեղեկատվական հաղորդակցություն։ Դրանից հետո ելույթներով հանդես եկան նաև նոր միացած համախոհներ՝ ներկայացնելով իրենց տեսլականները շարժման ապագայի վերաբերյալ։

Ժողովին տեսաուղերձով մասնակցեց աշխարհահռչակ տնտեսագետ, 2024 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուն, որը նշեց, որ պատրաստ է իր փորձով և գիտելիքներով աջակցել շարժման կողմից մշակվող Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրին։ «Հայաստանը հսկայական պոտենցիալ ունի, և նման ժողովրդական շարժումները կարող են դառնալ իրական տնտեսական վերափոխման հիմք։ Ես պատրաստ եմ աջակցել այս նախաձեռնությանը որպես խորհրդատու»,– ընդգծեց Աճեմօղլուն։

Ժողովի ավարտից հետո կայացավ մամուլի ասուլիս, որի ընթացքում շարժման համակարգող խորհրդի անդամները պատասխանեցին ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ առաջիկա շաբաթ նախատեսվում է մեծ հանրահավաք՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի և բոլոր քաղբանտարկյալների։ Նրա խոսքով՝ հանրահավաքը լինելու է ոչ միայն աջակցության, այլև միասնության և արդարության կոչ։

«Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովը դարձավ հասարակական ու քաղաքական տարվա կարևոր իրադարձություններից մեկը՝ ամրապնդելով այն համոզումը, որ այս շարժումը ձևավորվում է որպես իրական համաժողովրդական հարթակ՝ հանուն Հայաստանի նոր տնտեսական, քաղաքական և սոցիալական վերածննդի։