Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից
Քաղաքականություն

Իրավապահ համակարգը և նրան «հետապնդող» հանցավորությունը. Հովհաննես Քոչարյան

Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Հայաստանում հանցագործությունների կանխարգելման անհրաժեշտության մասին խոսելը դարձել է «աղանդավորական քարոզի» պես մի բան։ Ըստ թերահավատ-ների՝ «ո՞նց կանխի խեղճ ոստիկանությունը», «ո՞ր մեկը կանխի, հո չե՞ն զանգում իրանց ասում ստեղ մարդ ենք սպանելու, դանգելու կամ բռնաբարելու, որ ոստիկանություն էլ չկանխեց»։ Նման տխմար մտքերը, սակայն, համոզչական մեծ ներուժ ունեն, որովհետև առաջին հայացքից տրամաբանական են թվում։ Կանխարգելման թեմայով հրապարա-կային դիսկուրսը միշտ ուղեկցվում է դեմագոգիայով, որովհետև իրավապահ համա-կարգը մնացել է իննսունականների իրավական կուլտուրայի մակարդակին։ Որքան էլ հանցավորությունն ունի զարգացման օրինաչափություններ, որքան էլ հանցավոր վարքագծի զարգացումը կոնկրետ հանցատեսակներով կրկնվող հատկանիշներ ունի, հանցավորությանը նույնքան բնորոշ է անկանխատեսելիությունն ու տարերայնու-թյունը, այդ թվում՝ իր կոնկրետ դրսևորումներում։ Ոչ մի երկրի ոստիկանություն չի կարող հարյուր տոկոսով տեղյալ լինել, թե ով, որտեղ և ինչ հանցագործություն պիտի կատարի, որ գնա ու հանցագործին ձերբակալի։
 
Սա հասկանալի է ու տրամաբանական։ Պրոբլեմն այլ տեղ է. հանցագործությունների քողարկվածության պայմաններում անգամ, օրը ցերեկով բացահայտ կատարվող ծանր հանցագործությունների գերակշիռ մեծամասնությունը կարելի է կանխատեսել, կանխել կամ արագ բացահայտել, եթե պետության ներսում կա քրեական ոստիկանություն։ Ոստիկանական մյուս ստորաբաժանումներց սա տարբերվելու է ընդամենը մեկ բանով՝ իր անլուր ապարատով, այսինքն գաղտնի հետախուզական ստորաբաժանումներով և գաղտնի գործակալական ցանցով։ Հայաստանի պարագայում առաջինը վախենում են ստեղծել, որովհետև ոչ մեկը չգիտի դա ինչ է, երկրորդն էլ, որպես ինստիտուտ, այնպես է ջախջախվել ու վարկաբեկվել, որ սրա մասին խոսելը վաղուց «գերատեսչական տաբու է» դարձել։ Ուրիշի կյանքի դեմ ուղղված ծանր հանցագործություններ կատարող անձանց հիմնական մասը նախկինում չդատապարտված կամ հանցավոր վարքով աչքի չընկած անձինք են, որոնք, այո, կարող են սիտուացիոն հանցանքներ կատարել։ Այսպիսի դեպքերում ոստիկանական միջամտությամբ կանխում ապահովելը ֆանտաստիկայի ժանրից է։ Առաջին հայացքից անտեսանելի, հանցանքն ու հետհանցավոր վարքագիծը մանրամասն քողարկած, մարդկանց աչքի առաջ հանդուգն, երբեմն էլ՝ դաժանությամբ հանցանք կատարած կամ նախապատրատած անձանց «ականջները», սակայն, պարբերաբար դրսևորվում են հասարակական կյանքի այլ ասպեկտներում։
 
Դրսևորվում են միջանձնային հարաբերություններում, քրեական ու տնտեսական բախումներում, բախումների հետ կապ ունեցող անձանց հետ շփումներում ու փոխադարձ ազդեցություններում, քրեական ենթամշակույթում, անձային- հոգեբանական բացասական հատկանիշներում, քաղաքական ու տնտեսա-կան շրջանակներին բոլոր ժամանակներում մոտ գտնվելով, ընդհանուր անձնական ու տնտեսական շահախնդրություններով, հասարակության սոցիալական, այդ թվում՝ բարոյական նորմերի հետ պարբերաբար բախման մեջ մտնելով, հոգեկան շեղում-ներով, թմրամիջոցների ապօրինին շրջանառության մեջ մտնելով, անհասկանալի ծագման ֆինանսական միջոցներ տիրապետելով, մի խոսքով՝ այնպիսի «որջ»-ում կամ հանցածին միջավայրում գտնվելով, որտեղ ձևավորվում են հանցավոր մտադրություն-ները, արժեքային կողմնորոշումներն ու հաստատումները։ Ահա սա է այն միջավայրը, որը պետք է դառնա քրեական ոստիկանության կանխարգելման աշխատանքների օբյեկտը։ Սրանցից եկող հանցածին «սիգնալներն» այսօր տեսանելի ու լսելի չեն լայն հասարակայնության համար, ինչը բնական է, բայց ողբերգությունը նրանում է, որ դրանք, որպես կանոն, աննկատ են նաև ոստիկանության «աչքերում»։ ՀՀ ոստիկանությունը դրանք որսալու, ստացված տեղեկատվության օգտակարությունն արժևորելու ու արդյունավետ օգտագործելու համակարգված ու սահմանակարգված գործիքներ չունի, այսինքն՝ չկա գաղտնի պրոֆեսիոնալ սողոսկում քրեածին միջավայր։ Այնպես չէ, որ նախկինում եղել է ու հիմա չկա։ Չի եղել խորհրդային տնտեսակարգի փլուզումից ի վեր։
 
Հանցավորության կառուցվածքը Հայաստանում շարունակվում է փոխվել, բռնի ու բռնի-շահադիտական հանցագործություններն աճելու են, հանցավորությունն ավելի ու ավելի կազմակերպված որակներ է ստանալու։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնի վերահսկման ու օպերատիվ-տեխնիկական այլ միջոցների՝ դատարանների ձեռամբ փաստացի անվերահսկելի ու զանգվածային կիրառումները շարունակելու են դեգրադացնել օպերատիվ ստորաբաժանումները՝ նրանց ավելի ու ավելի պասիվ և աննախահարձակ դարձնելով։ Իրավապահ մարմինների՝ հանցավորության վիճակի վերաբերյալ տարեկան զեկուցումները մատուցվում են որպես հանցավորության վիճակի նկատմամբ հուսալի վերահսկողության ապացույց։ Հասարակությունը դրանց չի հավատում, բայց քաղաքական իշխանությունն ուրախանում է ու իր կցաճուկ իրավապահ համակարգի գոյությունն իմաստավորում՝ մեդալներ բաժանելով ու համակարգը «բրեժնևացնելով»։ Տարեկան կտրվածքով կոնկրետ հանցատեսակների նվազումն իրավապահ համակարգի լավ աշխատանքի արդյունքը չէ, այնպես, ինչպես թվերի աճը՝ վատ աշխատանքի։ Համակարգն աշխատում է այնպես, ինչպես կարողանում է, այնպես, ինչպես աշխատել է ու հանցավորության դինամիկայի վրա «կոսմետիկ» զսպումներից զատ, որոշիչ ազդեցություն ներկայումս ունենալ չի կարող։ Այդ աշխատանքը, մարդկանց անվտանգության զգացողությունը չի բարձրացնում ու չի գոհացնում։ Հասարակությանը թվերով կերակրելու փոխարեն անհրաժեշտ է իրականացնել հակակրիմինալ անվտանգային նոր քաղաքականություն, որի պատասխանատուն պետք է հանդիսանա ներքին գործերի նախարարությունը։
 
Նոր ստեղծված մի կառույց, որը գնալով ավելի ու ավելի է սերտաճում ոստիկանության հետ՝ դառնալով վերջինիս «ռուչնոյ» կառավարման մոդերատորը։ Այս քաղաքականության ծնունդ պետք է հանդիսանա նոր քրեական ոստիկանությունը՝ քաղաքականապես չեզոք, հանցավորության նկատմամբ թիրախային հակազդման ծրագրերով, նորացված օրենսդրությամբ, կրիմինալոգիական հատուկ պատրաստություն անցած գաղտնի աշխատակիցներով, «ավերակներից» վերականգնվող գործակալական ցանցով, օպերատիվ-վերլուծական, օպերատիվ-նախիմացային գերժամանակակից համակարգերի տեխնիկական իր զինանոցով։
 
Այս քաղաքականության բացակայությունը ևս 2-3 տարի շարունակվելու դեպքում, իննսունականներում մնացած «պինկերտոնյան» իրավապահ համակարգը պետու-թյանը կստիպի իրեն մեծարել ու երկրպագել բացառապես քաղաքական ու տնտեսական сыск-ի ցուցանիշներով։ Հայաստանի Հանրապետության քաղաքացուց բացի, բոլորը կլինեն գոհ և երջանիկ։