Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. Չալաբյան
Քաղաքականություն

Փաշինյանը մեկնել է Շարմ Էլ Շեյխ․ նոր հնարավորություն Հայաստանի համար

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոս՝ Շարմ էլ-Շեյխ, բայց ոչ թե ծովափին հանգստանալու, այլ մասնակցելու է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթաժողովին, որը հրավիրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին։ Ավելի վաղ Axios պարբերականը հայտնել էր, որ ԱՄՆ-ը հրավիրել է Հայաստանին, Ադրբեջանին և Իրանին մասնակցելու Գազայում հրադադարի հարցով Եգիպտոսում կայանալիք խաղաղության գագաթնաժողովին։

Հրավիրյալների թվում են Իսպանիան, Ճապոնիան, Ադրբեջանը, Հայաստանը, Հունգարիան, Հնդկաստանը, Հունաստանը, Կիպրոսը, Բահրեյնը, Քուվեյթը, Կանադան, Սալվադորը և Իրանը։ Ադրբեջանի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը արդեն երեկ է ժամանել Եգիպտոս։ Պաշտոնական Իրանը հրաժարվել է մասնակցել այս գագաթնաժողովին, իսկ Հայաստանի իշխանությունները ընդունել են հրավերը։

Այսօր արդեն տեղի է ունենալու Գազայում գերիների փոխանակումը, օրեր առաջ էլ ստորագրված խաղաղության համաձայնագիրը մտել էր ուժի մեջ։ Փաշինյանի մասնակցությունը այս գագաթնաժողովին կարելի է դրական համարել։ Սա որոշակիորեն բարձրացնում է Հայաստանի սուբյեկտայնությունը՝ այն էլ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից և ստացած քաղաքական ու ռազմական ծանր հարվածից հետո։

Արդյոք Փաշինյանին կհաջողվի՞ օգտագործել այս հրավերը ոչ միայն Միացյալ Նահանգների աչքում բարձրանալու, այլև բավականին լուրջ կապեր հաստատելու գագաթնաժողովին մասնակցող երկրների հետ և փորձելու ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը բավական դրական լույսի ներքո՝ ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում կա դրա հնարավորությունը։

Սոնա Թադևոսյան