Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից
Քաղաքականություն

Արհեստական բանականությունը կարող է դառնալ Հայաստանի տնտեսական առաջընթացի շարժիչ ուժը․ Տարոն Աճեմօղլու

Հայաստանը դեռևս չի կարողացել լիարժեք բացահայտել իր տնտեսական և մարդկային ներուժը․ այս մասին հոկտեմբերի 11-ին կայացած «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովում հայտարարել է աշխարհահռչակ տնտեսագետ, Նոբելյան մրցանակակիր Տարոն Աճեմօղլուն՝ ընդգծելով, որ երկրի տնտեսական առաջընթացի առանցքային գործոն կարող է դառնալ արհեստական բանականության և նոր տեխնոլոգիաների զարգացումը։

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունը ժողովրդավարության ամրապնդումն ու ներդրումային հավասարակշռությունն է։ «Հայաստանի ժողովրդավարությունը պետք է ամրապնդվի և գտնի ճիշտ հավասարակշռություն պետության, իշխանության և տեղական ու օտարերկրյա ներդրումների խթանման միջև։ Գույքային իրավունքի պաշտպանությունը վճռորոշ նշանակություն ունի, հատկապես տեխնոլոգիական ոլորտում»,– ասել է տնտեսագետը։

Աճեմօղլուի համոզմամբ՝ առանց կանխատեսելի և վստահելի իրավական համակարգի հնարավոր չէ ոչ միայն ներգրավել ներդրումներ, այլև խթանել տեղական նորարարությունը։ «Հայաստանն իր բնական պաշարների զարգացման արդյունքներից պետք է ունենա արդար բաժին, սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ գործում է գույքային իրավունքի հստակ և հետևողական համակարգ։ Սա նուրբ, բայց կենսական հավասարակշռություն է»,– ընդգծել է նա։

Տնտեսագետը նկատել է, որ Հայաստանի աշխարհագրական սահմանափակումները կարելի է հաղթահարել թվային տեխնոլոգիաների միջոցով։ «Թվային ծառայությունների վրա հիմնված տնտեսությունը Հայաստանին տալիս է առանձնահատուկ առավելություն։ Արհեստական բանականության ոլորտում ներդրումները կարող են դառնալ տնտեսական աճի շարժիչ ուժը, եթե դրանք ճիշտ ուղղությամբ օգտագործվեն»,– նշել է նա՝ հավելելով, որ միջազգային փորձի և գիտելիքի ներգրավումը պետք է դառնա պետական ռազմավարության անբաժան մաս։

Անդրադառնալով ՀԷՑ-ի «ազգայնացմանը»՝ Աճեմօղլուն զգուշացրել է, որ նման քայլերը կարող են խաթարել ներդրումային միջավայրը։ «Յուրաքանչյուր պետության համար գույքային իրավունքի պաշտպանությունը կենսական նշանակություն ունի։ Ամենակարևորն այն է, որ ստեղծվի վստահելի և կանխատեսելի միջավայր օտարերկրյա ներդրողների համար»,– ասել է նա։

Աճեմօղլուի գնահատմամբ՝ Հայաստանը կանգնած է պատմական ընտրության առաջ՝ կամ այն կկարողանա համադրել ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և տեխնոլոգիական նորարարությունը՝ դառնալով տարածաշրջանային առաջատար, կամ կմնա ցածր աճի և սոցիալական անհավասարության արանքում։ «Արհեստական բանականությունը կարող է դառնալ ոչ թե սպառնալիք, այլ Հայաստանի տնտեսական վերածննդի իրական հնարավորություն»,– ամփոփել է Նոբելյան մրցանակակիրը։