Մոլդովական փորձը շատ բան է սովորեցրել հայկական ընդդիմությանը
Մոլդովայում կայացած ընտրությունները դարձել են առիթ Հայաստանի գործող իշխանությունների համար՝ ընդդիմության հասցեին սպառնալիքներ հնչեցնելու։ Նիկոլ Փաշինյանն անգամ ակնարկում է, որ մոլդովական որոշ սցենարներ կարող են կիրառվել հայաստանյան իրականության մեջ․ որոշ կուսակցությունների գրանցումը կարող է չեղարկվել, իսկ որոշերին՝ պարզապես արգելեն մասնակցել ընտրություններին։ Ընդ որում, իշխանությունները հիմքեր են ստեղծում այդպիսի քայլերի համար՝ հայտարարելով, թե կուսակցությունները պետք է ունենան առավել թափանցիկ ֆինանսավորում։
Փաշինյանի այս սպառնալիքներն անարձագանք չեն մնացել։ Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ ընդդիմությունն արդեն որոշ մեխանիզմներ է գործարկել։ Ընտրական պայքարին մասնակցող յուրաքանչյուր ուժ ունի իր կրկնակի տարբերակը, որն արդեն գրանցված է Պետռեգիստրում։ Բանն այն է, որ Հայաստանում գրանցված է 120-ից ավելի կուսակցություն, և եթե որևէ արմատական ուժի գրանցումն արգելվի, ընտրապայքարին կարող է միանալ դրա «դուբլյոր» տարբերակը՝ գործող իշխանություններին զրկելով մանևրելու հնարավորությունից։
Ըստ էության, մոլդովական փորձը շատ բան է սովորեցրել հայաստանյան ընդդիմությանը, իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից իր ռազմավարությունը նախապես բացահայտելը կարող է ի վերջո վատ ծառայություն մատուցել հենց իշխանությանը՝ հնարավորություն տալով «թույնի դեմ հակաթույն» գտնել։
Լուսինե Սաղաթելյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի