Բրիտանական նվեր Ադրբեջանին
Մեծ Բրիտանիան վերացնում է Հայաստանին և Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգոն։ Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութը հայտարարել է, որ Լոնդոնում կարծում են՝ ԵԱՀԿ-ի կողմից 1992 թվականին առաջարկված զենքի էմբարգոյի (արգելք՝ խմբ.) հիմքում ընկած տրամաբանությունը՝ «Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողություններին մասնակցող ուժերին զենքի և զինամթերքի մատակարարումների» վերաբերյալ, վերացել է։
Ըստ Դաութիի, դա կլինի աջակցություն երկրների՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ջանքերին, այդ թվում՝ «այլ պետություններից և ոչ պետական գործիչների կողմից եկող ավանդական և հիբրիդային սպառնալիքներին ի պատասխան»։
Իրականում, սակայն, սա առաջին հերթին օգտակար է հենց Ադրբեջանին՝ հաշվի առնելով, որ Բրիտանիան մշտապես էլ աջակցել է Ադրբեջանին և ունի սեփական տնտեսական ու քաղաքական շահերը։ Իսկ Հայաստանի հետ իբր հռչակված համագործակցությունը գեղեցիկ խոսքերից այն կողմ չի անցնելու։ Հիշեցնենք, վերջին ամիսներին ՀՀ ԱԳՆ–ից հայտնել են, թե մի քանի հանդիպումներ են կայացել բրիտանացի պաշտոնյաների հետ, բայց ռեալ որևէ արդյունք դեռ չկա։ Փոխարենը՝ Լոնդոնը վաղուց և հիմնավոր տեղավորվել է Ադրբեջանում, իսկ արգելքի վերացումից հետո առավել լայն օգնություն կարող է ցուցաբերել Ալիևին։
Սուսաննա Հարոյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի