Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. Չալաբյան
Քաղաքականություն

«Սամվել Կարապետյանի կալանքի պատճառը վարչապետի վախերն են». Ամստերդամը դիմելու է ԵՄ-ին, որ դատապարտեն ՀՀ–ին

Սամվել Կարապետյանի դեմ այս գործը ոչ միայն հասցնելու ենք միջազգային ատյաններ, նաև բոլոր նրանց ականջին, որոնք ազդեցություն ունեն այս կառավարության վրա, որպեսզի նրանք ազատեն քաղաքական բանտարկյալներին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14–ին, հրավիրված ասուլիսին հայտարարեց  Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամը։

«Ադրբեջանի կառավարությունը երկու հայ միլիարդատերի հետևից է ընկել,  մեկը՝ Ռուբեն Վարդանյանն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանը։

Բոլորը պետք է իրենց հարց տան, թե ինչու է Սամվել Կարապետյանը Հայաստանում նստած, մարդ՝ ով բացարձակապես անմեղ է»,–ասաց նա՝ հիշեցնելով, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել է այն ժամանակ, երբ գտնվել է Հայաստանում իր հոր քառասունքին մասնակցելու համար։

«Դա որևէ քաղաքական ակցիա չէր։ Ելնելով խոսքի համատեքստից, պարզ է, որ Կարապետյանի մտքով անգամ չէր անցել ակնարկել կառավարության տապալման մասին»,-ասաց Ամստերդամը՝ նաև նշելով, որ Փաշինյանը և իր աշխատակազմի ղեկավարն իրենց վիրավորական արտահայտություն են թույլ տալիս։

Ըստ միջազգային փաստաբանի՝ այս ամենի պատճառն իրեն շատ անապահով զգացող վարչապետի վախն է, ով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում թե՛ հանրության, թե՛ եկեղեցու նկատմամբ, պարբերաբար հանդես է գալիս ֆեյսբուքյան ուղերձներով՝ վիրավորական արտահայտություններով. «Պարոն Կարապետյանը քրեական գործով անգամ վկա հանդես չի եկել, մեկ էլ հանկարծ, իրեն շատ անապահով զգացող վարչապետը, հստակորեն վախեցած ներպետական հանգամանքներով, գրոհում է մի մարդու վրա, որը կրոնական ծեսի է մասնակցում իր հոր հիշատակին և բիրտ ռեժիմի կողմից նրան բանտարկում են»։

Փաստաբանը հայտարարեց, որ ՀՀ-ն զբաղվում է քաղաքական բանտարկյալներ պահելով․ «Մենք ԵՄ-ին ենք դիմելու՝ պահանջով, որ ՀՀ-ին դատապարտեն քաղաքական բանտարկյալներ պահելու համար։

ՄԻԵԿ-ի 9-րդ հոդվածն է խախտված՝ դավանանքի ազատության վերաբերալ, 10-րդ հոդվածը՝ արտահայտման իրավունքն է և 18-րդ հոդվածը՝ քաղաքական հիմքն է դրված, նաև անհամաչափ պատժի կիրառումը»,- նշեց փաստաբանը։