Կառավարությունը ցանկանում է հեղինակազրկել Սամվել Կարապետյանին․ Ամստերդամ
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ ներկայացված նոր մեղադրանքը՝ «փողերի լվացման» վերաբերյալ, որևէ հիմք չունի։
«Սա սովորաբար ավտոկրատ ռեժիմներն օգտագործում են քաղաքական իրենց ընդդիմախոսներին ազատազրկելու համար։ Հունիսի 17-ից առաջ նման մեղադրանք չի եղել, մեկ էլ հանկարծ Հայաստանի ամենամեծ ձեռնարկատերը, Գործարարների միության նախագահը նման մեղադրանքի է արժանանում»,- ասել է Ամստերդամը։
Ամստերդամի խոսքով՝ ինքն աշխատել է աշխարհի տարբեր երկրներում, ներկայում Տանզանիայում ներկայացնում է ընդդիմության շահերը։ Նա կարծում է, որ նույնիսկ տանզանացիները կամաչեին Կարապետյանի գործից։
Ամստերդամը կարծում է, որ կառավարությունը ցանկանում է հեղինակազրկել մեծ ժողովրդականություն վայելող Սամվել Կարապետյանին, քանի որ վախենում է գալիք ընտրություններից։
Նա նաև նշել է՝ դեռ մեղադրանքին չի էլ ծանոթացել, բայց չի էլ կասկածում, որ հիմնազուրկ մի բան է։ Ասում է՝ բավարար է նույնիսկ նայել մեղադրանքի ներկայացման ժամանակահատվածին, և ամեն բան հասկանալի է դառնում։ Իր խոսքով Սամվել Կարապետյանը տասնամյակներ շարունակ գործարարությամբ է զբաղվել, միլիոնավոր դոլարներ է վաստակել, ու հանկարծ հիմա մեղադրվում է «փողերի լվացման», «հեղափոխական լինելու» համար։ Ըստ Ամստերդամի՝ պատճառը պարզ է՝ նրանից պարզապես ցանկանում են ազատվել։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի