Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. Չալաբյան
Քաղաքականություն

Իշխանությունները, վախենալով առաջիկա ընտրությունների արդյունքներից, փորձում են փչացնել Կարապետյանի վարկանիշը. փաստաբան

Սամվել Կարապետյանի դեմ կառավարության տապալման կոչ անելու մեղադրանքը որևէ հավաստիություն չի ներշնչում, իսկ փողերի լվացման մեղադրանքի հարցում իշխանությունները փորձում են փչացնել Կարապետյանի վարկանիշը, քանի որ վախենում են առաջիկա ընտրությունների արդյունքներից։ Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հայտնի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։

«ՀՀ կառավարությունն իրեն ավելի վատ է պահում, քան ամենահետամնաց աֆրիկյան երկրները։ Անհասկանալի է, թե ինչի է այն փորձում հասնել, բայց այն պետք է դադարեցնի նման պահվածքը՝ հանուն ԵՄ անդամակցության և Ադրբեջանից հայ պատանդների ազատման նպատակի։ Մարդկանց հետապնդում են Հայաստանում՝ քրիստոնեական դավանանքի համար, մի երկրում, որը պետական մակարդակով Քրիստոսի առաջին տունն է։

Փաշինյանը խղճահարություն է առաջացնում, կարծում եմ՝ նա ենթարկվում է վախին։ Նա հարձակումներ է գործում Եկեղեցու վրա, որը հայկական ինքնության ողնաշարն է և դա նրա նկատմամբ խղճահարություն է առաջացնում», - նշել է փաստաբանը։

Նրա գնահատմամբ՝ կառավարությունները սովորաբար դադարեցնում են նման գործերը, երբ դրանք իրենց համար անշահավետ են դառնում կամ երբ դրանց դեմ են հանդես գալիս այդ կառավարության անդամները։

«Գործն ունի ակնհայտ քաղաքական բնույթ։ Հենց որ Կարապետյանը դուր չեկավ վարչապետին, մեր պաշտպանյալը դարձավ հեղափոխական և փողերի լվացման հանցագործության մասնակից։ Մենք պետք է դրան հակազդենք իրավական դաշտում։ Փաշինյանը շատ է վախեցած, ինչի մասին են վկայում ներկայացված մեղադրանքները։

Մենք պատրաստվում ենք նաև ամենօրյա քաղաքական հարձակումներ իրականացնել Փաշինյանի նկատմամբ։ Մենք կանգ չենք առնի, քանի դեռ նա քաղբանտարկյալներին գերության մեջ է պահում, մենք կխոսենք այդ մասին։ Հայաստանում Կարապետյանի դեմ հարուցված գործից ավելի հրատապ բան չկա, բացի Ադրբեջանից հայ պատանդների ազատման հարցը», - ընդգծել է Ամստերդամը։