Բարձրացած այս ալիքը չեն կարող քնեցնել կալանավորումներով․ Նարեկ Կարապետյան
Իշխանությունն ամեն ինչ անելու է Սամվել Կարապետյանի ազատությունը ևս 2 ամսով սահմանափակելու համար։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Սամվել Կարապետյանի եղբորորդին` Նարեկ Կարապետյանը։
«Իրենք շատ են հայտարարում, որ ոչ մի մտահոգություն չունեն Սամվել Կարապետյանից և նրա սկսած շարժումից։ Եթե ոչ մի մտահոգություն չունեն, ինչո՞ւ են այսպես ակտիվ ուզում երկարացնել նրա կալանքը»,- ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այս ամենը զուտ ցույց է տալիս իշխանությունների վախերը։
Անդրադառնալով հարկեր թաքցնելու և փողերի լվացման մեղադրանքներին՝ Կարապետյանը նշել է՝ ընկերությունների մեծ մասը տարեկան աուդիտ է անցնում։ Դրանց մի մասն աուդիտ է անցնում աշխարհի լավագույն 4 աուդիտորական ընկերությունների կողմից, ուստի եթե խնդիր լիներ, վստահ է՝ իրենք այդ մասին կիմանային։
Նարեկ Կարապետյանը շեշտել է՝ շաբաթվա վերջին մեծ հանրահավաք և մեծ քայլերթ է լինելու, որ իշխանությունները տեսնեն՝ կալանավորումներով և ճնշումների գործելաոճով բարձրացած այս ալիքը չեն կարող քնեցնել։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի