Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. Չալաբյան
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանը ինչի՞ց պետք է թաքնվի. ակնհայտ աբսուրդ է. փաստաբան

Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը շարունակում են քննել։ Կարապետյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ մեղադրական կողմի՝ քննիչների «դիրքորոշում» ներկայացնելուց հետո, այսօր պաշտպանական կողմն է իր հիմնավորումները ներկայացնելու։

«Իսկապես, քննիչները չէին ներկայացնում դիրքորոշում, իրենք պարզապես թղթից կարդում էին, որը բովնադակային իմաստով ոչ մի առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ»,-ասաց նա՝ նշելով, թե ինչ փաստեր են բերվում, որ Կարապետյանը պետք է մնա անազատության մեջ։

Փաստաբանն ասաց՝ նշվում է, թե իրենք դեռևս ունեն վարութային գործողություններ և պետք է կատարեն, իսկ թե որո՞նք են դրանք՝ պարզ չէ, չկա նշված։

«Նաև շատերի համար ծիծաղելի կթվա, բայց քննչական մարմինը գտնում է, որ կա թաքնվելու ռիսկ։ Սամվել Կարապետյանը ինչի՞ց պետք է թաքնվի։ Սա ակնհայտ աբսուրդային է, քանի որ նա նույն հուլիսի 4-ի ուղերձում հայտարարել էր, որ քաղաքական հայտ է ներկայացնում, այդ պայմաններում ինչո՞ւ պետք է թաքնվի, ո՞րն է  ռիսկը»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե գուցե կալանավորումը քաղաքական գործընթացից իզոլացնելու միջոց է՝ Վարդևանյանը պատասխանեց՝ ակնհայտ է, որ բոլոր հարցերն ու պատասխանները թաքնված են ֆեյսբուքում գործադիր իշխանության կողմից հունիսի 17-ի գրառման մեջ, որով էլ սկզիբ դրվեց քաղաքական հետպնդմանը։

«Քաղաքական հետապնդումը կարող է տարբեր շարժառիթներ ունենալ և դրանցից մեկը հենց բուն քաղաքական գործընթացն է։ Ակնհայտ է, որ այս աստիճան անհանգստությունը, որ առկա է Սամվել Կարապետյանի նկատմամբ, ցանկացած անաչառ դիտորդ կհաստատի»,-ասաց նա։