Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. Չալաբյան
Քաղաքականություն

Վաղը կարող է շատ ուշ լինել. վտանգավոր միտումներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը մի շարք ուղղություններով կանգնած է լուրջ էկոլոգիական ճգնաժամի առաջ, որի հետևանքները ոչ միայն տեսանելի են մթնոլորտի, հողի, ջրի, բուսական ու կենդանական աշխարհի վրա, այլև խորապես սպառնում են մարդկանց առողջությանը, սոցիալական կայունությանը և կյանքի որակին։ Շրջակա միջավայրի աղտոտումը Հայաստանում բազմաշերտ երևույթ է։ Հայաստանյան բնապահպանները հաճախ կենտրոնանում են հանքարդյունաբերության ուղղությամբ, սակայն վիճակագրությունը և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առկա են մարդկանց առողջությանը սպառնացող շատ ավելի լուրջ խնդիրներ:

Նախ՝ Հայաստանի էկոլոգիական խնդիրների գագաթնակետն, անկասկած, երևում է մայրաքաղաք Երևանում։ Ավելին, կան ուսումնասիրություններ, որ մայրաքաղաքում օդի աղտոտվածությունն անհամեմատ բարձր է, քան հանքարդյունաբերություն ունեցող տարածքներում: Այստեղ համակենտրոնացած է երկրի բնակչության ավելի քան մեկ երրորդը, իսկ քաղաքի ենթակառուցվածքները չեն հասցնում հարմարվել այդպիսի մարդաշատ միջավայրի բեռնվածությանը։ Մեքենաների անընդհատ աճող թիվը, ճանապարհների ծանրաբեռնվածությունը և կանաչ տարածքների կտրուկ նվազումը ստեղծել են այնպիսի պայմաններ, որ օդի աղտոտումը դարձել է «սովորական» երևույթ։ Երևանը գրեթե մշտապես ընդգրկված է բարձր փոշային մթնոլորտ ունեցող քաղաքների ցուցակում։ Մեքենաների արտազատած ածխածնի մոնօքսիդը, ազոտի օքսիդները և այլ թունավոր նյութեր, միանալով շինարարական փոշուն ու արդյունաբերական արտանետումներին, ձևավորում են թանձր շղարշ, որը հաճախ կարելի է նկատել քաղաքի վերևից։ Այս աղտոտված օդն այնուհետև անձրևների միջոցով նստում է հողի և ջրային հոսքերի վրա՝ խորացնելով ընդհանուր էկոլոգիական աղտոտման ցիկլը։

Շինարարական ոլորտը, որը վերջին տարիներին բուռն զարգացում է ապրել Երևանում, դարձել է մեկ այլ լուրջ վտանգ։ Քաղաքի գրեթե յուրաքանչյուր թաղամասում իրականացվող շինաշխատանքները հաճախ չեն համապատասխանում անվտանգության և բնապահպանական նորմերին։ Շինարարական փոշին տարածվում է մեծ տարածությունների վրա, աղմուկը գերազանցում է թույլատրելի մակարդակը, իսկ բեռնատարների անսահմանափակ երթևեկությունը ոչ միայն վնասում է ասֆալտը, այլև խախտում է բնակիչների հանգիստը։

Երևանի ամենահրատապ և ցավոտ խնդիրներից մեկն էլ մնում է աղբահանության և թափոնների կառավարման համակարգը։ Չնայած այն հանգամանքին, որ քաղաքում գործում են տարբեր մասնավոր և համայնքային կառույցներ, աղբահանությունը կատարվում է առանց աղբի տեսակավորման։ Տարեցտարի ավելանում են պոլիէթիլենային, պլաստիկ և այլ ոչ կենսաքայքայվող թափոնները, որոնք անխնա կերպով կուտակվում են քաղաքային աղբավայրերում։ Վերամշակման գործարաններ կամ տեսակավորման կայաններ չկան, թեև տարիներ շարունակ իշխանությունները խոսել են ներդրումների ներգրավման, արտերկրյա փորձի կիրառման և «կանաչ տնտեսության» ձևավորման մասին։ Այս խոստումները այդպես էլ մնացել են խոսքերի մակարդակում՝ առանց գործնական շարունակության։ Արդյունքում Երևանի աղբավայրերը դարձել են էկոլոգիական աղետի օջախներ։ Դրանք ոչ միայն գերծանրաբեռնված են, այլև պարբերաբար բռնկվում են՝ առաջացնելով հսկայական ծխամածություն, որը պարունակում է վտանգավոր դիօքսիններ, թունավոր գազեր և մասնիկներ։ Այդ ծուխը տարածվում է քաղաքի մթնոլորտում, և քաղաքացիները ստիպված են շնչել օդ, որը հագեցած է անտեսանելի, բայց վտանգավոր բաղադրիչներով։ Վերջերս Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը դարձավ այս ամենի ցցուն օրինակը։ Հրդեհը ոչ միայն բացահայտեց կառավարման համակարգի անարդյունավետությունը, այլ նաև ցույց տվեց, թե որքան խոցելի է Երևանի էկոլոգիական անվտանգությունը։

Այս ամենի հետևանքները խորապես ազդում են մարդկանց առողջության վրա։ Երևանում շնչառական, սրտանոթային, ալերգիկ և օնկոլոգիական հիվանդությունների տարածվածությունը վերջին տասնամյակում աճել է, և բժիշկները հաճախ են նշում, որ դա անմիջականորեն կապված է օդի աղտոտման, հողի և ջրի քիմիական կազմի փոփոխության հետ։ Մասնագետների հաշվարկներով, Երևանի օդի աղտոտման մակարդակը մի քանի անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած թույլատրելի շեմը։ Աղբի և թափոնների հետ կապված վատ կառավարման արդյունքում մկների, միջատների և հիվանդություն տարածող այլ օրգանիզմների քանակը նույնպես աճում է՝ բարձրացնելով համաճարակային ռիսկերը։

Այս իրավիճակը պահանջում է ոչ թե մակերեսային, այլ համակարգային արձագանք։ Պետությունը պետք է ոչ միայն վերահսկի, այլ նաև խթանի քաղաքային և գյուղական մակարդակներում էկոլոգիական նոր մշակույթի ձևավորումը։ Անհրաժեշտ է ներդնել աղբի տեսակավորման և վերամշակման համակարգ, խստացնել արտանետումների վերահսկողությունը, սահմանել կանաչ գոտիների պահպանման հստակ նորմեր և վերանայել քաղաքաշինական քաղաքականությունը։ Միայն այդ դեպքում կարելի է հասնել այնպիսի մոդելի, որտեղ քաղաքը, բնությունը և մարդը գոյակցում են ներդաշնակության մեջ։

Եթե այսօր չձեռնարկվեն հստակ քայլեր, վաղը Հայաստանը կարող է կանգնել անդառնալի հետևանքների առաջ՝ կորցնելով իր բնական հարստությունները, կենսաբազմազանությունը և մաքուր միջավայրը։ Եվ հենց այդ գիտակցությունը պետք է դառնա նոր պետական ու հասարակական մտածողության հիմքը, որտեղ բնությունը այլևս չի ընկալվի որպես օգտագործման ռեսուրս, այլ որպես կենսագործունեության ամենախորքային պայման։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում