Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Քաղաքականություն

Երբ գործող հանքավայրերը սպառվեն, մեր սերունդների համար պետք է հանքահումքային հենք ապահովենք

Համաշխարհային տնտեսության մեջ կարևոր դերակատարում ունեցող  հանքարդյունաբերությունը և վերականգնվող էներգետիկան  երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի առանցքային թեմաներից էին։ Թեմային թե ֆորումի քննարկումներում, թե առանձին հարցազրույցում անդրադարձան մասնակցիներն ու բանախոսները։ 

«Հայաստանի ներուժն ահռելի է»

Հայաստանի հանքարդյունաբերողների և մետալուրգների ասոցիացիայի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը ֆորումի ընթացքում շեշտեց՝
«Հայաստանի ներուժն ահռելի է ինչպես հանքարդյունաբերության, այնպես էլ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում։ Պղնձի, մոլիբդենի և ոսկու պահանջարկը միայն աճելու է։ Ըստ կանխատեսումների՝ պղինձը նշանակությամբ կգերազանցի նույնիսկ նավթին։»

Նրա խոսքով, աշխարհում տնտեսական տեղաշարժ է ընթանում՝ նավթի դարաշրջանից դեպի պղնձի դարաշրջան։ Սա հայկական պղնձի ու մոլիբդենի արդյունահանման ոլորտում նոր հնարավորություն է բացում։

«Միայն այս երեք մետաղների՝ պղնձի, մոլիբդենի և ոսկու հաշվին, առաջիկա տարիներին Հայաստանը կարող է ունենալ 3 մլրդ դոլարից ավել արտահանում», – ընդգծում է Ջհանյանը։

Նա նաև հիշեցնում է՝ համաշխարհային գերտերությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, նույնպես պղնձի խտանյութ արտահանելով են փորձում բարելավել արտաքին առևտրի հաշվեկշիռը։

«Մեզ մնում է խելամտորեն օգտագործել մեր հնարավորությունները։ Եթե այս ուղղությամբ հետևողական քայլեր իրականացվեն, Հայաստանը կարող է ունենալ կայուն տնտեսություն և բարձր կենսամակարդակ ունեցող բնակչություն», – ասաց նա։

Ռազմավարական ուղղություն՝ ներդրումների ներգրավում և հանքավայրերի ուսումնասիրություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը ներկայացրեց պետության տեսլականը՝ ուղղված հանքարդյունաբերության արդյունավետ կառավարմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը։

«Այս տարի մետաղական հանքավայրերի շահագործման նոր թույլտվություններ չեն տրվել։ Ունենք անհրաժեշտություն՝ կատարել երկրաբանական նոր ուսումնասիրություններ։ Սա ռազմավարական ուղղություն է։ Մեր նպատակն է՝ ստեղծել այնպիսի նախադրյալներ, որ միջազգային փորձ ունեցող կազմակերպությունները ներդրումներ կատարեն Հայաստանում», – ասաց Վարդանյանը։

Նա ընդգծեց, որ արդեն ընթանում են բանակցություններ տարբեր երկրների, այդ թվում՝ Չինաստանի և Իրանի հետ՝ պղնձաձուլարանի ստեղծման հնարավոր տարբերակների շուրջ։

Վարդանյանը նաև բարձրաձայնեց ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրները՝ Տեղեկատվության պակաս, տեղեկատվության անհասանելիություն, ԽՍՀՄ-ից ժառանգված պաշարների հաշվարկման հնացած համակարգ

Այս ամենի լուծման ճանապարհին ձեռնարկվել են մի շարք քայլեր՝
Նախաձեռնվել է թվայնացման լայնածավալ ծրագիր, որպեսզի օտարերկրյա ներդրողները հասանելիություն ունենան համապարփակ և արդիական տեղեկատվության նկատմամբ։
Աշխատանքներ են տարվում՝ Հայաստանն ընդգրկելու CRIRSCO միջազգային կոմիտեում, որի արդյունքում հայկական պաշարների հաշվարկներն ու հաշվետվությունները կլինեն համադրելի միջազգային չափորոշիչներին։
«Մեր ռազմավարությամբ նախատեսում ենք ստեղծել երկրաբանական ծառայություն, որը պատրաստ կլինի աշախատանքի`  մինչև 2027 թվականը։ Այս նախաձեռնության շրջանակում համագործակցում ենք ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ՝ վերցնելով նրանց մոդելները», – հավելեց Վարդանյանը։

Հանքարդյունաբերությունը, որպես տարածքային զարգացման հենք
Հանքարդյունաբերությունը միայն տնտեսության մի ճյուղ չէ․ այն ուղղակի ազդեցություն ունի մարզային զարգացման, աշխատատեղերի ստեղծման և ենթակառուցվածքների բարելավման վրա։ Ներդրողների մուտքն ու նոր հանքավայրերի զարգացումն այդ ազդեցությունն էլ ավելի կխորացնեն։Արտադրության շղթան երկարացնելը շահավետ է և  այն  լուրջ տնտեսական արժեք կարող է ստեղծել, ծրագիրը պաշարների գնահատման  և  տնտեսագիտական լուրջ  հաշվարկներ  է ենթադրում:

«Տարիներ հետո, երբ գործող հանքավայրերը սպառվեն, մեր սերունդների համար պետք է հանքահումքային հենք ապահովենք», – շեշտեց փոխնախարարը:

Հայաստանում  հանքարդյունաբերությունը կարող է ծառայել որպես տնտեսական զարգացման շարժիչ ուժ։ Մինչդեռ ժամանակակից մարտահրավերները պահանջում են ոչ միայն խորը վերլուծություն, այլև՝ համարձակ ռազմավարական գործողություններ. խելամիտ կառավարում, միջազգային ստանդարտների ներդրում, ներդրողների ներգրավում և երկարաժամկետ համագործակցություն: