Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. Չալաբյան
Քաղաքականություն

Դատարանը պետք է կասեցնի Արարատ լեռան սիմվոլի անարգումը․ Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

2025 թվականի հոկտեմբերի 16-ին դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1299-Ն որոշման 1-ին մասի 4-րդ կետը, որով որոշվել է Արարատ լեռան պատկերը հեռացնել ՀՀ պետական սահմանը հատելու կնիքի վրայից՝ սկսած 2025 թվականի նոյեմբերի 1-ից։

Դիմումի հիմքում դրված են մի շարք սահմանադրական և իրավական դրույթներ, որոնց համաձայն՝ վիճարկվող որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրության 21-րդ, 23-րդ և 56-րդ հոդվածներին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքի 2-րդ հոդվածին։ Իմ համոզմամբ՝ Արարատ լեռը ոչ միայն ՀՀ պետական խորհրդանիշ է, այլև հայ ժողովրդի ազգային և էթնիկ ինքնության հիմնարար տարր, որի հեռացումը պետական խորհրդանշային օգտագործումից հանդիսանում է այդ ինքնության դեմ ուղղված քայլ։

Կառավարության այս որոշումը խախտում է իմ՝ որպես ՀՀ քաղաքացու, ինքնության պահպանման և արժանապատվության իրավունքները, որոնք երաշխավորված են Սահմանադրությամբ։ Այն նաև հակասում է պետության խորհրդանիշների նկատմամբ հասարակական փոխհամաձայնությամբ ձևավորված արժեքային համակարգին։

Վարչապետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից տրված հիմնավորումները՝ կապված Արարատ լեռան պատկերը հանելու որոշման հետ, լեգիտիմացնում են Սահմանադրությանը հակասող մոտեցումները և խաթարում են պետական խորհրդանիշերի նկատմամբ հասարակական վստահությունը։

Դատարանին խնդրել եմ կասեցնել վիճարկվող որոշման գործողությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը, նշելով, որ դրա կիրառումը կբերի անդառնալի հետևանքների ոչ միայն իմ, այլև հանրության համար։