Արդարադատության պահանջով դեպի Ազատության հրապարակ
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 16։30-ին, հազարավոր քաղաքացիներ պատրաստվում են հավաքվել Ազատության հրապարակում՝ արդարադատության և իրավական պետության հաստատման պահանջով։
Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում մեկնարկել է լայնամասշտաբ ֆլեշմոբ․ հանրային, քաղաքական գործիչներ, մտավորականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և պարզապես քաղաքացիներ իրենց տեսաուղերձներով կոչ են անում միանալ հավաքին։
Սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութերում հիմնական ուղերձը մեկն է՝
«Ազատություն Սամվել Կարապետյանին, աջակցություն մեր հավատքին, մեր ժողովրդին և մեր հայրենիքին»։
Շարժման մասնակիցներն ընդգծում են՝ այս հավաքը ոչ միայն մեկ մարդու, այլ ամբողջ հասարակության արժանապատվության մասին է։
«Մենք այլևս չենք կարող լռել, երբ օրենքը վերածվել է հաշվեհարդարի գործիքի։ Ժամանակն է բարձրաձայնելու, որ արդարադատությունը պիտի ծառայի ժողովրդին, ոչ թե իշխանությանը»,- նշում են ֆլեշմոբի մասնակիցներից շատերը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին հասարակական լայն դժգոհություն է առաջացրել ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգումը։ Քաղաքացիները համոզված են՝ սա ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում է։
Հոկտեմբերի 18-ին նախատեսվող հավաքը լինելու է ժողովրդական կամքի արտահայտություն՝ հանուն արդարության, համախմբվածության և իրավական Հայաստանի։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի