Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Էլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասին
Քաղաքականություն

ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի ապօրինի հարստացման ստվերը

AntiCor.am-ի հետաքննությունը բացահայտում է հայտարարագրերի թաքցված տվյալներ և կոռուպցիոն ռիսկեր:

ՀՀ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Հարազատի Գրիգորյանի և նրա կնոջ՝ Մարիետա Նիկոյանի հայտարարագրերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս մի ամբողջ համակարգ՝ չհայտարարված գույքի, չբացատրված կանխիկ գումարների և ձևական գործարքների միջոցով իրականացված հարստացման, որն ունի բոլոր կոռուպցիոն բնույթի ռիսկային հատկանիշները։

Նարեկ Գրիգորյանի հայտարարագրերի հակասությունները (2021–2024)

Պատգամավորը իր առաջին հայտարարագիրը ներկայացրել է 2021 թվականին՝ հայտարարագրելով միայն մեկ հին ՎԱԶ 2115 (2003թ․) մակնիշի մեքենա, 2.25 մլն դրամ կանխիկ գումար և ԱԺ ու Գեղարքունիքի մարզպետարանի աշխատավարձ։
Այլ գույք կամ բանկային ավանդ նա չի ունեցել։

Սակայն ընդամենը երեք տարվա ընթացքում պատգամավորը կուտակել է անհասկանալի ծագման կանխիկ միջոցներ՝

  • 2021թ․՝ 2.25 մլն դրամ
  • 2022թ․՝ 9 մլն դրամ
  • 2023թ․՝ 10 մլն դրամ
  • 2024թ․՝ 12 մլն դրամ

Այսինքն՝ պատգամավորի կանխիկ գումարները աճել են հինգ անգամ, այն դեպքում, երբ ապրուստի միջոց տարեկան եկամուտը երբեք չի գերազանցել 10 մլն դրամը։

Միևնույն ժամանակ՝ նույն հայտարարագրերում Գրիգորյանը մի քանի անգամ նշում է վարկեր և փոխառություններ (4.4–5.4 մլն դրամ), սակայն կանխիկ գումարները այդ տարիներին ոչ թե նվազել են, այլ ավելացել՝ հակառակ տնտեսական տրամաբանությանը։

AntiCor-ի վերլուծությամբ՝ սա վկայում է կամ չհայտարարված եկամուտների առկայության, կամ հաշվետվության կեղծման մասին՝ կանխիկ միջոցների ծագումը քողարկելու նպատակով։

Բացի այդ, չորս տարվա ընթացքում պատգամավորն ոչ մի նոր գույք չի ձեռք բերել, ինչը ևս կասկածելի հանգամանք է՝ հաշվի առնելով կուտակված կանխիկ գումարների ծավալը։

Միաժամանակ՝ AntiCor-ի փաստահավաք խումբը պարզել է, որ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը փաստացի վարում է Mercedes-Benz մակնիշի թանկարժեք ավտոմեքենա՝ 89 BO 889 համարանիշներով։
Այս մեքենան հայտարագրված չէ ոչ մի տարվա հայտարարագրում, ինչը լրջագույն խախտում է «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջները։

Հաշվի առնելով, որ պատգամավորի հայտարարագրում առկա է միայն հին ՎԱԶ 2115, իսկ շուկայում «Mercedes-Benz»-ի նման մեքենաների արժեքը տատանվում է 10–30 միլիոն դրամի սահմաններում, ակնհայտ է, որ պատգամավորը թաքցրել է իրեն պատկանող կամ իր օգտագործման մեջ գտնվող գույքը։

Սա ոչ միայն կոռուպցիոն ռիսկ է, այլև փաստացի հիմք է ապօրինի հարստացման կազմի նախանշանների առկայության համար։

Ընտանեկան հայտարարագրերի խախտումներ և թաքցված հարազատներ

Ըստ ԿԸՀ-ում հրապարակված ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալների՝ Նարեկ Գրիգորյանի հետ նույն հասցեում բնակվում են նրա հայրը, մայրը, քույրը և կինը, սակայն պատգամավորն իր հայտարարագրերում նշել է միայն կնոջ տվյալները՝ խախտելով «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջը համատեղ բնակվող հարազատների մասին ամբողջական տվյալներ ներկայացնելու պարտավորության վերաբերյալ։

Սա ոչ միայն օրենքի կոպիտ խախտում է, այլև հստակ վկայում է գույքի հնարավոր թաքցման միտումի մասին։
Ըստ օրենքի՝ նշված հարազատները նույնպես պարտավոր էին ներկայացնել հայտարարագրեր՝ որպես համատեղ բնակվող անձինք, ինչը Գրիգորյանի կողմից շրջանցվել է։

Մարիետա Նիկոյանի հայտարարագրերը․ չբացատրված կանխիկ գումարներ և ձևական գործարքներ

Նարեկ Գրիգորյանի կինը՝ Մարիետա Նիկոյանը, նույն ժամանակահատվածում նույնպես ցուցաբերում է անհամապատասխանություններ իր հայտարարագրերում․

  • 2021թ․ հայտարարագրել է միայն մեկ հին Mercedes-Benz (1997թ․) և աշխատավարձ՝ 4.2 մլն դրամ։
  • 2022թ․ կանխիկ գումարները կրկին աճել են՝ 1 մլն-ից մինչև 2.4 մլն դրամ, չնայած այն բանին, որ բանկային հաշիվներում որևէ գումար չի հայտարագրվել, մինչդեռ աշխատավարձը փոխանցվել է բանկով։
  • 2023թ․ կանխիկ գումարները հասել են 3.6 մլն դրամի, աշխատավարձը՝ 5 մլն դրամի։
  • 2024թ․ ավելացրել է նոր գույք՝ երկու մեքենա (KIA 2009թ․ և HYUNDAI 2012թ․), որոնցից մեկը գնել է հարազատ եղբորից ընդամենը 300 հազար դրամով, իսկ մյուսը՝ 4 մլն դրամով։

Այնուհետև նույն տարում KIA-ն վաճառել է այլ անձի՝ Արթուր Դավթյանին, ընդամենը 400 հազար դրամով։
Այս գործարքը, ողջամիտ հիմքեր է տալիս ենթադրելու, որ գնորդ Արթուր Դավթյանը պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հետ ունի փոխկապակցվածություն։ Այս երկու գործարքներն ակնհայտորեն ձևական բնույթ ունեն, նպատակ ունենալով ապահովել հայտարարագրային հաշվեկշռի հավասարակշռություն։

Ավելին՝ տարվա վերջում Նիկոյանը հայտարարագրել է 4.5 մլն դրամ փոխառություն և 4 մլն կանխիկ գումար, ինչը թվաբանական և ֆինանսական առումով չի համապատասխանում նրա եկամուտներին։

Գնահատող հետևություններ

Նարեկ Գրիգորյանի կողմից այսպիսի վարքագիծը վկայում է համակարգային կոռուպցիայի մաս կազմելու և թաքցված եկամուտների համադրության մասին․

  • Չբացատրված կանխիկ գումարների կուտակումներ,
  • Թաքցված համատեղ բնակվող հարազատներ,
  • Ձևական վարկային և գույքային գործարքներ,
  • Հանրային ծառայության մասին օրենքի խախտում։

Այս ամենը միասին ձևավորում են հստակ կոռուպցիոն ռիսկային պատկերը, որը փաստացիորեն կարող է պարունակել ապօրինի հարստացման տարրեր։