Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. Չալաբյան
Քաղաքականություն

Ռեկտորին և պրոռեկտորին կկալանավորե՞ն

Վերջին օրերի աղմկահարույց քաղաքական ձերբակալությունների ֆոնին երեկ չափազանց տարօրինակ էր Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունը, թե քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու համար։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։

Պրոռեկտորի և ռեկտորին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան։ Ըստ ամենայնի, դատարանը նրանց նկատմամբ տնային կալանքի որոշում կկայացնի, քանի որ գործող իշխանությունները և հատկապես ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը չեն ցանկանում, որպեսզի իրենց հովանավորյալները կալանավորվեն։ Բանն այն է, որ Անդրասյանը համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է և, ըստ էության, չէր կարող կոռուպցիոն սխեմաների առկայության վերաբերյալ տեղյակ չլինել։ Ամեն դեպքում նախարարին, իհարկե, քրեական պատասխանատվության չեն ենթարկի, հաշվի առնելով թե նրա, թե իր տխրահռչակ ամուսնու՝ Հանրայինի հաղորդավար Պետրոս Ղազարյանի գործունեությունը, բայց այն, որ Փաշինյանի օրոք էլ ուսումնական հաստատությունները դարձել են կոռուպցիայի կենտրոններ, կարծես թե որևէ մեկին չի զարմացնում։

Լուսինե Մկրտչյան