Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. Չալաբյան
Քաղաքականություն

«Օպերացիաներ» ծրագրելու փոխարեն, ՔՊ–ն թո՛ղ անվճար բենզինի պաշարներն ավելացնի, «Մեր ձևովը» կանգ չի առնելու. խոսնակ

Տարաբնույթ «օպերացիաներ» ծրագրելու փոխարեն, իշխանությունները թո՛ղ անվճար բենզինի պաշարներն ավելացնեն, որովհետև «Մեր ձևով» շարժումը կանգ չի՛ առնելու։ NEWS.am–ի հետ զրույցում շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն այսպես արձագանքեց «Հրապարակի» տեեկություններին, որ երեկվա հանրահավաք–երթից հետո իշխանությունները պատրաստվում են դաշտ նետել տարաբնույթ կեղծ տեղեկություններ ու սարքած նյութեր` այդ թվում ձայնագրություններ, որոնցով կփորձեն տպավորություն գործել, թե մարդկանց փողով են հանրահավաքի բերել։

«Ինձ չի զարմացնում Ձեր հարցը։ Դա Իշխանությունների ձեռագիրն է։ Իհարկե, երեսուն հազարանոց մեծ հանրահավաքից հետո երբեմնի վարկանիշը կորցրած ու օր օրի կորցնող իշխանությունը ցանկացած միջոցի կարող է դիմել։

Նման էժանագին հնարքներով նրանք պարզապես վիրավորում են հրապարակ եկած մեր տասնյակ հազարավոր ազնիվ քաղաքացիների արժանապատվությունը։ Իշխանությունների անհանգստությունը հասկանալի է` երկրում այդքան սպասված փոփոխությունների հույսը հասարակությունը կապում է «Մեր ձևով» ժողովրդական շարժման հետ և մենք արդարացնելու ենք այդ հույսերը։

Այնպես, որ տարաբնույթ «օպերացիաներ» ծրագրելու փոխարեն, իշխանությունները թո՛ղ անվճար բենզինի պաշարներն ավելացնեն, որովհետև «Մեր ձևով» շարժումը կանգ չի՛ առնելու»,– ասաց նա։