Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. Չալաբյան
Քաղաքականություն

Արևմուտքը Նիկոլ Փաշինյանին տվել է լիակատար «քարտ-բլանշ»՝ ամբողջական բռնապետության ճանապարհին գնալու համար

Հայաստանում վերջին տարիներին ծավալվող գործընթացներն ավելի շուտ հիշեցնում են 1937-ի ստալինյան մթնոլորտը, քան ժողովրդավարական պետության զարգացումը։ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ Հայաստանում այսօր վերակենդանացել են Ստալինի, Բերիայի և Եժովի մեխանիզմները, իսկ իշխանությունը բաց տեքստով կառուցում է լիակատար բռնապետության համակարգ։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է մոլդովական սցենարը. նախընտրական փուլից առաջ ձերբակալվում են ընտրված համայնքապետեր, ընդդիմադիր գործիչներ, իսկ ընտրություններից անմիջապես առաջ կփակվեն այն քաղաքական ուժերը, որոնք կմասնակցեն գործընթացին։ Պահեստում արդեն օգտագործվում է «անթափանց ֆինանսավորման» մեղադրանքը, որը կարող է դառնալ կուսակցությունների արգելման հիմնավորում։

Զոհրաբյանը հիշեցնում է՝ Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ավելի քան երկու տարի անցկացրեց բանտում միայն այն պատճառով, որ չմիացավ «Քաղաքացիական պայմանագրին»։ Գյումրիի ընտրված ղեկավար Վարդան Ղուկասյանն ամիսներ շարունակ ենթարկվում է ճնշումների, քաղաքի բյուջետային ֆինանսավորումը արհեստականորեն արգելափակվում է, իսկ նրա խոսքը՝ «կներեք, բայց ես չեմ պատրաստվում ծնկի գալ», դարձավ ճնշումների նոր փուլ սկսելու ազդանշան։ Փաշինյանի հայտնի տեսանյութը, որտեղ նա քաղաքացու հարցին՝ «Ինչու՞ չեք լցնում բանտերը», պատասխանում է՝ «Բոլորին հերթով կբռնենք», ըստ Զոհրաբյանի, արդեն հանդիսանում է իրավապահներին ուղղված բացահայտ հրաման։ Դրան գումարվում է Փարաքարի ընտրված քաղաքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը, որը, ինչպես ասում է Զոհրաբյանը, ուներ հստակ քաղաքական շարժառիթ։

Զոհրաբյանի կարծիքով, Հայաստանում հաստատվել է 1937-ի «եռյակների» հոգեբանական մթնոլորտը, որտեղ դատարանները վերածվել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Նա պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը չի գործի միայնակ․ նրան լիակատար աջակցություն է տրվել Արևմուտքի կողմից, որը նրա ցանկացած ռեպրեսիա փորձում է ներկայացնել որպես «ժողովրդավարության պաշտպանություն»։ Զոհրաբյանը հիշեցնում է դեպք, երբ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան իրեն ուղիղ ասել է. եթե Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրին հրապարակավ գնդակահարի, Արևմուտքը դա կմեկնաբանի որպես «ժողովրդավարական արդարության իրականացում»։

Զոհրաբյանը համոզված է՝ 2018-ի գործընթացները չեն եղել ժողովրդական հեղափոխություն, այլ Արևմուտքի կողմից պլանավորված և ֆինանսավորված իշխանազավթման գործողություն՝ «սև դագաղների շրջափակման» ճանապարհով։ Նրա խոսքով՝ այն ժամանակ ընդդիմադիրների տների դիմաց դագաղներ դնելը հենց այդ ահաբեկչական քաղաքականության առաջին ակտերից էր։

Գյումրիում տեղի ունեցող զարգացումները, ըստ Զոհրաբյանի, ուղիղ նախազգուշացում են բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք պատրաստվում են մասնակցել նոյեմբերի 16-ի Էջմիածնի ընտրություններին. Վարդան Ղուկասյանի ճակատագիրն սպասում է յուրաքանչյուր ընդդիմադիր թեկնածուի։ Արմեն Գրիգորյան պրոդյուսերի մահը դատարանի շենքում, ով մեղադրյալի աթոռին էր հայտնվել քաղաքական շարժառիթներով, դարձավ ևս մեկ ապացույց, որ միջազգային հանրությունը նույնիսկ հրապարակային մահվան դեպքում չի արձագանքում։

«Սա նշանակում է միայն մեկ բան․ Նիկոլ Փաշինյանին տրվել է լիակատար «քարտ-բլանշ»՝ գնալու դեպի ամբողջական բռնապետություն»,– ամփոփում է Նաիրա Զոհրաբյանը: