Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. Չալաբյան
Քաղաքականություն

Փաշինյանի պոպուլիզմը՝ ազգային անվտանգության սպառնալիք

Հայաստանում զինվորական ծառայությունը կրճատվում է մինչև մեկուկես տարի։ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ այս ձմեռային զորակոչին բանակ գնացողները կծառայեն ոչ թե երկու, այլ մեկուկես տարի։ «Որոշել ենք, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ Այսինքն՝ 2026 թվականի ձմեռային զորակոչից ժամկետային զինծառայությունը երկու տարվա փոխարեն կլինի մեկուկես տարի», - ասել է Փաշինյանը։

Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերին շրջանառության մեջ դրել էր զինծառայության ժամկետը կես տարով կրճատելու նախագիծը՝ այն հիմնավորմամբ, որ պայմանագրային զինծառայողների թիվը աճել է և գրավիչ քայլեր են արել այդ ուղղությամբ։ Ընդդիմությունը քննադատում է այս քայլը՝ նշելով, որ դրա պատճառով բանակը համալրման խիստ կարիք է ունենալու։

Որ բանակում 44-օրյա պատերազմից հետո որակական որևէ բարեփոխում չի իրականացվել, պարզ է յուրաքանչյուրին։ Իսկ Փաշինյանի այս քայլը բացառապես նախընտրական տրամաբանության շրջանակներում է։ Հանրությանը «կես տարի» նվիրելով՝ ցանկանում է ստանալ ապագա զինծառայողներ ունեցողների ձայները, իսկ թե դա ինչ հետևանքներ կունենա բանակի, մարտական հերթապահության և դիրքերը պաշտպանելու հնարավորությունների վրա, թերևս Փաշինյանին չի հուզում։ Կամ էլ, ինչն ավելի տրամաբանական է այս իշխանությունների պարագայում, միտումնավոր, թուրք-ադրբեջանական տանդեմի հրահանգով քանդում է ՀՀ պաշտպանունակության հիմքերը։

Մարի Արամյան