Ստի ու անամոթության հոմանիշ նիկոլականներն Աժ ամբիոնից ՀՀԿ-ին են ստի մեջ մեղադրում․ Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Աբսուրդ. ստի ու անամոթության հոմանիշ նիկոլականներն Աժ ամբիոնից ՀՀԿ-ին են ստի մեջ մեղադրում։
Երբեք սովորություն չեմ ունեցել արձագանքելու ԱԺ նախագահության որեւէ անդամի։
Իմ թիրախը նրանց շեֆի՝ Նիկոլի ստերը բացահայտելն է։
Բայց սուտն էլ պետք է չափ ու սահման ունենա։
Աժ նախագահի աթոռին նստած անձը ՀՀԿ-ին մեղադրում է ստի մեջ։
Ո՞վ էր ասում Ակնան իմ հայրենիքն է ,իսկ հիմա Ակնան ու ամբողջ Արցախը համարում է Ադրբեջանի մաս։
Սույն անձը։
Ո՞վ էր ասում տեսախցիկները պետք է հանվեն,«սերդեչնի պրիվետ օտ Արութինա Զիմզիմովա», բայց ավելացրեց տեսախցիկները։
Ո՞վ էր դեմ պարտադիր կուտակային համակարգին,բայց դարձավ վարչապետ ու կիրառեց այդ համակարգը։
Ո՞վ էր ասում՝ ժողովուրդը տուգանգի մատերիալ չէ,բայց աջ ու ձախ տուգանում է ՀՀ քաղաքացիներին։
Ո՞վ էր ասում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ,բայց Ալիեւից լավ է պաշտպանում ու ասում ,որ Արցախը՝ Ադրբեջան է։
Ո՞վ էր ասում՝ մեր նպատակը Արցախի անկախության միջազգային ճանաչումն է, բայց այսօր Արցախից հրաժարվել է։
Ո՞վ էր ասում՝ ի՞նչ պետք է, դա էլ բանակցում եմ,բայց այսօր ծնկել է ադրբեջանական օրակարգի առջեւ։
Ո՞վ էր ասում՝ հաղթելու ենք, բայց բերեց կապիտուլյացիա։
Ո՞վ էր ասում՝ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց մատը մատին անգամ չտվեց Արցախում էթնիկ զտման ժամանակ։
Ո՞վ էր ասում՝ Արցավում ապագա կա,բայց այնպես արեց, որ Արցավում այլեւս հայ չկա։
Ո՞վ էր ասում՝ մեր գերիները մի 2-3 ամիս համբերեք կվերադառնան,բայց տասնյակ հայ գերիներ ավելացան Բաքվի բանտերում։
Ո՞վ էր ասում՝ Արցախի անջատում հանուն փրկության,բայց հանձնեց Պրագայում Արցախը։
Նիկոլն ու ՔՊ-ն են ասել։
Ու այսքանից հետո դեռ ծպտուն եք հանում:
Լավ իմացեք,1000 տարի էլ անցնի, Նիկոլն ու ՔՊ-մ մնալու եք ստի,կեղծիքի,պարտության ու ուրացման սիմվոլ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի