Իշխանությունները փորձում են հասարակությանը ներկայացնել մի իրավիճակ, իբր երկիրը սովի մեջ է․ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
Իշխանությունները փորձում են հասարակությանը ներկայացնել մի իրավիճակ, իբր երկիրը սովի մեջ է, ցորեն չկա, և ահա՝ իբր ի ուրախություն բոլորիս, Ադրբեջանը թույլ է տվել, որ ղազախական ցորենը իր տարածքով անցնի Վրաստան ու գա Հայաստան։
Բնականաբար, սա արվում է առաջիկա ընտրություններից առաջ՝ սոցիոլոգիական պատկերն «շտկելու» նպատակով։ Եվ դեռ նմանատիպ քայլեր անպայման կլինեն Էրդողանի և Ալիևի կողմից․ նրանք փորձելու են օգնել գործող իշխանությանը կորցրած ընտրողներին ետ բերելու հարցում։
Մյուս դրդապատճառն էլ Զանգեզուրի միջանցք ստանալու մասին Ալիևի հայտարարությունները մեղմելն է՝ դրական քայլի իմիտացիայով։
Սա ամբողջությամբ կեղծ պատմություն է։
Իբր Հայաստանը ցորենի ճգնաժամի մեջ էր, ժողովուրդը սովամահ էր լինում, իսկ Ադրբեջանը օգնության ձեռք մեկնեց։
Կա նաև մեկ այլ ստոր միտում՝ նսեմացնել 90-ականների հաղթանակները։ Այո՛, այն ժամանակ ցորեն չի եղել, և բերվել է Թուրքիայի տարածքով, բայց մենք հաղթած պետություն էինք։ Ինչպե՞ս կարելի է այդ ժամանակաշրջանը համեմատել այսօրվա պարտված, նվաստացած և ամեն ինչ միակողմանի զիջած Հայաստանի հետ։
Բավական է մեր հայրենակիցներին սպանած, էթնիկ զտումներ իրականացրած և բանտերում խոշտանգող Ադրբեջանի իշպանություններին սրբադասեք մեր երկրում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի