Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Քաղաքականություն

Բռնաճնշումների նոր փուլ. ձերբակալությունները որպես քաղաքական ահազանգ

Հայաստանի քաղաքական դաշտում վերջին շրջանում սկսվել է ճնշումների նոր ալիք․ իշխանությունը քայլ առ քայլ անցնում է կանխարգելիչ հարվածների, ձերբակալություններն ու քրեական գործերը վերածելով քաղաքական վերահսկողության հիմնական գործիքի։ Երբ հանրային դժգոհությունը աճում է, իսկ քաղաքացիական շարժումները մեկտեղում են մարդկանց, իշխանությունը սկսում է ոչ միայն պատասխանել, այլև կանխարգելիչ մեթոդներ կիրառել։

Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը հենց այդ տրամաբանության մեջ տեղավորվող ակնհայտ ազդակ էր։ Գյումրին միշտ եղել է ինքնուրույն քաղաքական քաղաք, ու նախկին քաղաքապետի՝ ընդդիմադիր դիրքերում հայտնվելը վտանգ էր իշխանության համար։ Ղուկասյանի նկատմամբ հարուցված գործն ուղերձ դարձավ բոլոր համայնքային առաջնորդներին․ «Ցանկացած մեկը, ով դուրս կգա մեր սահմանված դաշտից, կարող է նույն ճակատագրին արժանանալ»։

Հաջորդ հարվածը ստացավ «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Ռուբեն Մխիթարյանը։ Նրա ձերբակալությունը արդեն ուղղակիորեն թիրախավորեց ոչ թե միայն անհատին, այլ կազմակերպված շարժումը։ Սա իշխանության կողմից կիրառվող դասական մեթոդ է՝ հանել շարժման ակտիվ օղակը, վախի մթնոլորտ ստեղծել ներսում և հստակ հասկացնել, որ յուրաքանչյուր մասնակցի վրա կարող է հասնել քրեական գործերի շղթան։

Մասիսի քաղաքապետի գործը ևս ընկալվեց ոչ միայն որպես իրավական գործընթաց, այլ ճնշում ընդդիմադիր ղեկավարների վրա՝ պարզ ուղերձով․ «ընտրվելը դեռ չի նշանակում լինել ապահովված»։ Տեղական իշխանություններին այս կերպ հիշեցվում է, որ ինքնուրույն քաղաքականություն վարելու փորձը կարող է ավարտվել քրեական հատուցմամբ։

Այս ձերբակալությունները տեղի են ունենում այն պահին, երբ առաջիկայում սպասվում են Էջմիածնի՝ Վաղարշապատի համայնքի ընտրությունները։ Վաղարշապատը ոչ միայն համայնք է, այլ ազգային հոգևոր միջավայր, որտեղ ընտրության ընթացքը ունի ոչ միայն քաղաքական, այլ հասարակական-սիմվոլիկ նշանակություն։ Հենց այդ պատճառով էլ ձերբակալությունները դարձել են կանխարգելիչ ազդակ մրցակցությանը մասնակցող ուժերին, որպեսզի նրանք ընտրեն «հնազանդության ճանապարհը», ոչ թե պայքարի։

Բռնաճնշման ալիքը տարածվել է նաև հանրային շարժումների վրա։ «Մեր ձևով» շարժման վերջին հանրահավաքից հետո իշխանամետ մեդիան մտավ կեղծ թեզերի տարածման փուլ՝ ներկայացնելով, թե մասնակիցները «վարձկան են», թե հավաքը «փոքր էր», թե շարժումը չունի գաղափարական հենք։ Սա նպատակ ուներ հանրային ընկալումների վրա հարվածելու և շարժման աճող հեղինակությունը խաթարելու։

Այս ամենի արդյունքում ձևավորվում է մեկ միասնական պատկեր․ իշխանությունը ձգտում է վերահսկել ոչ միայն ընտրական դաշտը, այլ քաղաքական գործընթացների ողջ բնույթը՝ մինչ ընտրություններ, ընտրությունների ընթացքում և դրանից հետո։ Քրեական գործերն ու մեդիա հարձակումները դարձել են վախեցման և դաշտը մաքրելու մեթոդ։

Այս իրավիճակում խնդիրը միայն այն չէ, որ ձերբակալվում են Ղուկասյանը, Մխիթարյանը կամ համայնքների ղեկավարները։ Խնդիրը այն է, որ ձերբակալվում է քաղաքական պայքարի իրավունքը՝ որպես արժեք։ Երբ իշխանությունը սկսում է ընտրություններին նախորդել ոչ թե ծրագրերով, այլ քրեական գործերով, դա նշանակում է՝ քաղաքական մրցակցությունը փոխարինվում է վախի համակարգով։ Իսկ երբ ընտրություններից առաջ մարդկանց հիշեցվում է՝ «կարող եք դառնալ հաջորդը», ապա դա այլևս վարչական ճնշում չէ, դա քաղաքական ահաբեկման համակարգ է։ Որքան արագ հասարակությունը հասկանա, որ սա առանձին գործերի շարք չէ, այլ միասնական քաղաքական մարտավարություն, այնքան շուտ հնարավոր կլինի հակազդել՝ ոչ թե վախով, այլ կազմակերպվածությամբ։