Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Քաղաքականություն

«Ժողովուրդ». Ավինյանի իմիջը փոխվում է. նկատվում է նրա վարկանիշի աճ. որն է պատճառը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ կառավարության նիստում Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց ներդրումային ծրագիր, որի նպատակն է կարգի բերել Կասկադ համալիրի ամբողջական տեսքն ու կյանքի կոչել թամանյանական ու ջիմթորոսյանական կոնցեպտը: Քաղաքապետը, մասնավորապես, նշեց, որ կառուցապատման ավարտից հետո կունենանք համայնքի ենթակայության տակ գտնվող 1000 տեղանոց համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, նոր ցուցասրահներով հագեցած պետական արարողակարգային միջոցառումների համար նախատեսված առանձնացված հատված: Կձեւավորվի մշակութային նոր հանգույց՝ շուրջ 30 հզ քառ. մետր տարածքով, իսկ կառուցապատող ընկերությունը շրջակա մոտ 4.5 հա տարածքի վրա կիրականացնի կառուցապատում, որը ներդաշնակ կլինի տարածքի ու համալիրի ճարտարապետությանը:

Տիգրան Ավինյանը նշեց նաեւ, որ Կասկադի այդ հատվածը 2007 թվականից փորված է, ու գործը տեղից չի շարժվել. այն տարիներին հայտարարվել է մրցույթ, որին հաղթել է նյույորքյան ընկերություն, սակայն շինարարությունը ավարտին չի հասել: Վերջին տարիներին հայտարարված մրցույթներին մասնակցել են բազմաթիվ հայ ճարտարապետներ իրենց նախագծերով, սակայն երկար քննարկումներից հետո որոշում է կայացվել՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկությամբ որոշել հաղթողին:

Քվեարկության են դրվել երկու նախագծեր՝ մեկը վերոնշյալ նյույորքյան ընկերության, իսկ մյուսը ֆրանսիական ընկերության կողմից առաջարկված նախագծերը: Քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել երկրորդը՝ ֆրանսիականը, որն էլ քաղաքապետարանի կողմից վերցվել է որպես էսքիզային տարբերակ, ու հայտարարվել է մրցույթ, որի պահանջներից է եղել արդեն իսկ նշված համերգասրահի, թանգարանի ու մյուս կառույցների պարտադիր ներառումը ու դրանց սեփականության իրավունքով քաղաքային իշխանություններին հանձնելը, ինչի դիմաց հատկացվել է 4.5 հեկտարի չափով հարակից տարածք կառուցապատման համար:

Ըստ քաղաքապետի՝ նվազագույն ներդրումային չափն իրենց կողմից առաջարկված է եղել 13 մլրդ դրամը, սակայն հաղթող ընկերությունն առաջարկել է կենտրոնական հատվածի համար 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում, բացի դրանից՝ կառուցապատողը Երեւանի քաղաքապետարանին վճարելու է 10 մլրդ 449 մլն դրամ՝ հողի կադաստրային արժեքի չափով, նաեւ իրականացնելու է կանաչապատման աշխատանքներ: Քաղաքապետն իր խոսքում նշեց նաեւ, որ կառուցապատողին փոխանցվելիք շուրջ 4.5 հեկտարի չափով տարածքի շուկայական արժեքի գնահատումն իրականացվել է 3 տարբեր ընկերությունների կողմից, վերջիններս այն գնահատել են միջինացված՝ 22 մլրդ 200 մլն դրամ: Թվային տեսքով ստացվում է, որ մայրաքաղաքը ստանալու է շուրջ 30 մլրդ 688 մլն դրամ:

Ինչ խոսք, տասնամյակներով ձգված խնդրի լուծման նախաձեռնությունն ու ջանքերն Ավինյանինն են, սակայն քաղաքային իշխանությունները լավ կանեն ապահովեն թափանցիկություն շինարարական աշխատանքների ընթացքում, հատկապես՝ մասնագիտական հանրույթի համար:

Հ.Գ մեր տեղեկություններով` վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ. մեզ հետ զրույցներում մասնագետները պնդում են, որ դա հիմնականում պայմանավորված է ապօրինի շինարարությունների դեմ պայքարով, երեւանցիներին պատկանող այգիների, մայթերի ու բակային տարածքների վերադարձմամբ։

Նույնիսկ քաղաքապետի նախկին քննադատներն են սկսել հրապարակավ գրառումներով գնահատել այս մոտեցումը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում