Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Քաղաքականություն

Ով ինչ է անում․ Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

Ինչ է անում իշխանությունը

 
Իշխանությունը հասկանում է, որ այս պայմաններում վերարտադրվելու շանս չունի, ու գնում է «այլ պայմաններ» ձևավորելու ճանապարհով։ Նրա բոլոր արած ու անելիք քայլերը, հնարավոր ու անհավանական շարունակությունները՝ ձերբակալություններ, հաշվեհարդարներ, սոցիալական կաշառք, սուտ խոստումներ, արտաքին քաղաքական ավանտյուրաներ, անսահման պոպուլիզմ և այլն, այս տրամաբանության մեջ են։       
 
Ինչ պետք է անի հակընդդեմ ճամբարը
 
1.     Հասկանալ, որ սա նախընտրական պրոցես չէ, քարոզարշավ չէ, հետևաբար՝ լրիվ այլ տրամաբանություն է պետք գործի դնել,
2.     Ձևավորել պայքարի համակարգեր. հանրահավաքը, երթը, հայտարարություններն իհարկե կարևոր են, բայց դրանք համակարգեր չեն։
3.     Ունենալ պատրաստի սթրեսս-տեստեր, թե ո´ր զարգացման դեպքում ինչպե´ս վերադասավորվել, ինչպես արձագանքել։
4.     Կազմել գործունեության ծրագիր, որը կնվազեցնի իշխանության՝ «նոր պայմաններ» ստեղծելու հնարավորությունները։    
5.     Անել սեփական բարենպաստ «նոր պայմանների» հաշվարկն ու գնալ դրա ուղղությամբ
6.     Փոխել երկրում մթնոլորտը, ստեղծել փոփոխության հանրային համատարած պահանջ, ստանալ մոտիվացված ընտրազանգվածներ ու փոփոխությունների համար պայքարի պատրաստ շերտեր։  
 
Մթնոլորտն է որոշելու ամեն ինչ
 
Իշխանությունն անելու է բոլոր հավանական ու անհավանական բաները։ Այն ամենազոր չէ, չունի անօրինականությունների ու այլանդակությունների անսահմանափակ զինանոց։ Ունի ուժային ու քարոզչական գործիքներ, որոնք հմտորեն կիրառում է՝ առանց որևէ կարմիր գծերի։ Դա այդպես է, որովհետև երկրում մթնոլորտն է այդպիսին՝ հանձնված, առանց դիմադրության։ Փոխենք մթնոլորտը, ու իշխանության անօրինականությունների անխափան մեքենան կսկսի խափանվել։ Սա պետք էր անել վաղուց, սրա մասին զգուշացվել է, բայց քաղաքական և այլ ռեսուրսներ ունեցողները Հայաստանում չունեն, ցավոք, ստրատեգիական մտածողություն և ակտիվանում են դրվագայնորեն։ Հիմա նոր ձևավորվող շարժումները պետք է չկրկնեն նախկինների սխալները։
Անհատական մակարդակում, մասնագիտական և արհեստակցական համայնքներում չկա դիմադրության մթնոլորտ։ Եթե մի որոշմամբ պետական բոլոր բուհերի ռեկտորներ նշանակվեն ադրբեջանցի մասնագետներ, հավատացնում եմ ձեզ, այսօրվա մթնոլորտում սա կմարսվի. ո´չ ուսանողությունը կընդվզի, ոչ՝ պրոֆեսորադասախոսական կազմը։ Միայն արտագաղթը կակտիվանա։ Սա չի խոսում այն մասին, որ մեր ուսանողներն ու դասախոսները վատն են, սա նշանակում է, որ երկրում անողնաշար ու պարտված մթնոլորտ է։ Իշխանության ասպատակությունների համար դա ամենապարարտ մթնոլորտն է։
Եկեք ընդունենք, որ բազմահազարանոց հանրահավաքից ուղիղ մեկ փողոց այն կողմ լրիվ ուրիշ կյանք է։ Դա չի նշանակում, որ այդ փողոցում վատ մարդիկ են, այլ հուշում է, որ այդ մարդկանց հետ այլ ոճի աշխատանք է անհրաժեշտ։
 
Իշխանությունը սխալվում է և սխալվելու է
 
Ցանկացած բիրտ իշխանություն սխալներ է թույլ տալիս։ Այս իշխանությունը նույնպես սխալվում է և առաջիկայում այդ սխալներն ավելի խոշոր են լինելու։ Հակընդդեմ ճամբարների կազմակերպված համակարգերի խնդիրն է՝ դրանք արագ ֆիքսել և օգտագործել, բայց դրա համար նույնպես համակարգեր են պետք։
 
Պայքար՝ մթնոլորտի համար
 
Հիմա պայքարը ոչ թե ձայների, սոցհարցման թվերի մասին է, այլ՝ մթնոլորտի։ Ընտրություններին մոտ մթնոլորտը լրիվ այլ է լինելու, այսօրվանի հետ քիչ ընդհանրություններով։ Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ։ Մենք պետք է այսօրվանից պայքարենք, որ այդ պայմանները և մթնոլորտը լինեն ի շահ մեզ։ Կարգախոսներ, համակարգեր, ակցիաներ, պրոցեսներ, դաշինքներ, քաղաքական բանաձևեր՝ ներքին և արտաքին լսարանի համար. այս ամենը պետք է միտված լինի երկրում մթնոլորտը փոխելուն։ Փոխեցինք պարտված ու հանձնված մթնոլորտը՝ նոր իշխանության ձևավորումը կլինի անխուսափելի։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ