Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտումՊինդ մնացե՛ք, Տեր Ռուբեն, Սահմանադրությունը, օրենքը և ամենակարևորը՝ Աստված, Ձեր թիկունքին են․ Էդմոն Մարուքյան Panasonic ընկերությունը առաջին անգամ գրասենյակում թափանցիկ արևային վահանակներ տեղադրելը վստահել է սովորական շինարարներինՎրաստանի տարածքային ջրերում Պանամայի դրոշի ներքո նավարկող լցանավ է կալանավորվել․ կապիտանը Թուրքիայի քաղաքացի էԳևորգ, դու էս ինչքան ես սուտ խոսում․ Ալիկ ԱլեքսանյանԳիտնականները հայտնաբերել են նեյրոնային ազդանշաններ, որոնք կանխատեսում են մարդու դեմքի արտահայտությունըՉինաստանը ԱՄՆ-ին զգուշացրել է Վենեսուելայի նավթի հետ կապված խնդիրների մասին Մակրոնը Ֆրանսիայի քաղաքական ուժերին է ներկայացրել Ուկրաինայում 6000 զինվորականների տեղակայման ծրագիրըՁնե արմագեդոն. Մոսկվայում վերջին 56 տարվա ընթացքում ռեկորդային քանակով ձյուն է տեղացելԿրասնոյարսկի երկրամասում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է վիրավnրվելՆարե Գևորգյանի նոր ֆոտոշարքը ՀՀ վարչապետի վարքագիծը չունի որևէ իրավական կամ բարոյական հիմնավորում․ մեզ մնում է ապավինել միայն Աստծուն և դատարաններին․ Ռոբերտ ԱմստերդամՀԷՑ ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը նախազգուշացնում է. Փաշինյանն ընտրություններից հետո բարձրացնելու է էլեկտրաէներգիայի սակագինը«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելDior-ը դասականներին նրբագեղություն է հաղորդում՝ ստեղծելով Lady Dior, Book Tote և Bow Bag պայուսակների նոր տարբերակներըՌուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ ՄեդվեդևTCL-ը՝ Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերի համաշխարհային գործընկեր Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնությունՄբապեն Սաուդյան Արաբիայում է․ ֆրանսիացին «Էլ Կլասիկոյից» առաջ գրառում է կատարել Եկեղեցու պառակտումը կարող է ծանր հետևանքներ ունենալ․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Մոլդովայի ընտրությունների արդյունքները՝ ահազանգ Հայաստանի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկայացնում ենք քաղաքագետ Աղվան Պողոսյանի վերլուծական հոդվածը՝ «Փաստի» համար:

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսին, ինչը քաղաքական ուժերին մոտ վեց ամիս ժամանակ է տալիս նախապատրաստական աշխատանքներն առավել ակտիվացնելու համար:

Մինչ հայաստանյան քաղաքական դաշտը մտնում է նախընտրական փուլ, իշխանություններն սկսել են քաղաքական ճնշումների նոր փուլ՝ ձերբակալելով գործարար Սամվել Կարապետյանին, իրականացնելով հակաեկեղեցական արշավներ և հարուցելով քրեական գործեր ընդդիմադիր տարբեր գործիչների դեմ, ինչի վառ օրինակ է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։ Ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝ ստեղծվում է տպավորություն, որ իշխանությունները երկիրը տանում են դեպի անկայունություն, ինչն էլ սպառնում է ներքին և արտաքին անվտանգությանը:

2026 թվականի ընտրություններում Հայաստանի առջև ծառացած հնարավոր մարտահրավերները գնահատելու համար կարելի է ուշադրություն դարձնել այն պետությունների փորձին, որոնք նույնպես հանդիսանում են Արևմուտքի և Արևելքի միջև աշխարհաքաղաքական պայքարի թիրախ: Հայաստանը Եվրոպական միության «Արևել յան գործընկերության» ծրագրի անդամ է Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին: Այս բոլոր երկրները տարբեր աստիճանի ներգրավված են երկկողմանի հակամարտությունների մեջ: Առավել արդիական օրինակներից է Մոլդովան, որտեղ ընդդիմությունը բախվել է Մայա Սանդուի գլխավորած իշխող կուսակցությանը: Վերլուծելով Մոլդովայի ընտրությունները՝ փորձագետները հաճախ օգտագործում են «քաղաքական տեխնոլոգիա» հասկացությունը՝ զուգահեռներ անցկացնելով սփյուռքի վրա հիմնված այն մարտավարության հետ, որը կիրառվել է նաև Լեհաստանում։ Ինչո՞ւ է այս երկիրն այդքան հետաքրքիր Արևմուտքին։ Պատճառը պարզ է՝ այն սահմանակից է Ուկրաինային և կարող է դառնալ զենքի մատակարարման կարևոր լոգիստիկ կենտրոն: Մեկնաբանելով Մոլդովայի ընտրությունների արդյունքները՝ Բելառուսի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ալեքսեյ Բել յաևը նշել է, որ ընտրությունները բացահայտեցին խոր տարբերություններ «Մոլդովան երկրի ներսում» և «Մոլդովան սփյուռքում» հասկացությունների միջև: Սփյուռքի զգալի հատվածը, որը բնակվում է Եվրոպայում և ունի երկքաղաքացիություն, ապահովեց եվրոպամետ ուժերի հաղթանակը: Քննադատության է ենթարկվել նաև Ռուսաստանում և Արևմուտքում ընտրատեղամասերի անհամաչափ բաշխումը, որը սահմանափակում էր Ռուսաստանում գտնվող մոլդովացիների քվեարկելու հնարավորությունը:

Սակայն այս ամենը բարենպաստ չի անդրադառնում մոլդովացիների վրա։ Ստորև՝ Մոլդովայի ընտրությունների արդյունքների հնարավոր բացասական հետևանքները:

Տնտեսական անկում. Մոլդովան համարվում է Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը, որտեղ բնակչության զգալի մասն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, չնայած այն հանգամանքին, որ երկրում ռազմական գործողություններ չեն իրականացվում: Դա հիմնականում պայմանավորված է իր արտադրանքի՝ հատկապես ռուսական շուկաների կորստով:

Ռումինականացում և ինքնիշխանության կորուստ. Ռումինիայի քաղաքացի Մայա Սանդուն աջակցում է միութենական տրամադրություններին, ինչը կարող է հանգեցնել Մոլդովայի աստիճանական ռումինականացմանը և ինքնիշխանության կորստի սպառնալիքին:

Մոլդովան դիտվում է որպես հակառուսական աշխարհաքաղաքական նախագծի մի մաս, որտեղ նրան վերապահված է «արևմտյան շահերը Ռուսաստանի Դաշնության դեմ առաջ մղելու հենահարթակի» դերը՝ հատկապես Մերձդնեստրի հարցում: Արևմուտքը կարող է հպարտանալ «Արևել յան գործընկերության» ծրագրում իր ձեռքբերումներով: Ուկրաինայի փորձը խոսուն է: Մոլդովայի խորհրդարանական ընտրությունները դարձան Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատման դրսևորումներից մեկը, որտեղ Մոլդովան ծառայում է որպես աշխարհաքաղաքական շահերի իրականացման դաշտ:

Արևմտյան ազդեցության գերակայություն. Բազմաթիվ փաստեր և հայտարարություններ են վկայում Մոլդովայի քաղաքական գործընթացների վրա Արևմուտքի զգալի, եթե ոչ գերիշխող ազդեցության մասին: Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնի խոսքերով. ներկայում Ռուսաստանը չունի այդ ազդեցությանը հակազդելու համարժեք լծակներ: Ավելին, ընդդիմության համախմբվելու անկարողությունը և նրա պասիվությունը վկայում են լավ մշակված քաղաքական մեխանիզմներին դիմակայելու դժվարության մասին: Նման քաղաքականության գինը մոլդովացիների համար մնում է հարցական։

Մոլդովայի խորհրդարանական վերջին ընտրություններն անցկացվեցին արտաքին ուժեղ ազդեցության ներքո, որը, ըստ որոշ փորձագետների և քաղաքական գործիչների, գերազանցապես արևմտյան էր: Սա կարող է վկայել «Արևել յան գործընկերության» ծրագրի արդյունավետության մասին, որի դրամաշնորհներն ու սոցիալական նախագծերը դանդաղ, բայց հետևողականորեն մասնակից երկրների հասարակություններում սերմանում են պառակտումներ և անհամաձայնություններ իրենց մերձավոր և խոշոր գործընկերների հետ:

Վերադառնալով Հայաստանում սպասվող ընտրություններին՝ կցանկանայի նշել, որ պետությունը կարող է բախվել լուրջ մարտահրավերների, ինչպիսիք են հասարակության պառակտումը և տնտեսական ճգնաժամը՝ եվրոպացի առաջնորդների կողմից իրենց «ամուր ընտանիքում» ընդունվելու անվերջանալի խոստումների ներքո։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում