Փաշինյանն ու նրա թիմը հատում են բարոյական բոլոր գծերը
Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հատում են բարոյական հնարավոր բոլոր գծերը։ Հիշեցնենք՝ կիրակի օրը Փաշինյանը մտադիր է մասնակցել Հովհաննավանքում կայանալիք պատարագին, որը պետք է իրականացնի կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը։ Վերջինս, ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի, հրաժարվում է հանձնել եկեղեցու բանալիները և ազատել Հովհաննավանքի տարածքը։
Նույն վանքում ծառայության նշանակված մեկ այլ քահանա՝ Տեր Սարգիս Սարգսյանը, հայտարարել էր, թե նախատեսված է, որ կիրակնօրյա պատարագը իրականացնելու ինքը, քանի որ Ստեփան Ասատրյանը կարգալույծ է արված։ Ավելին, քահանան նշել էր, որ իրեն Քննչական կոմիտեից ծանուցում են ուղարկել՝ ներկայանալու Քննչական կոմիտե։ Արդեն ավելի ուշ հայտնի դարձավ, որ քահանային Քննչական կոմիտե են հրավիրել հենց կիրակի առավոտյան։ Փաստացի, Քննչական կոմիտեն, բանուգործը թողած, զբաղվում է պատարագներ խաթարելու գործընթացով։ Նույն այդ ժամին հարցաքննության է կանչվել նաև Արագածոտնի թեմի մեկ այլ ակտիվ քահանա՝ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վրթանես Բաղալյանը։
Գործող իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի ապօրինի պատարագը մատուցվի, Փաշինյանն ու իր թիմն էլ մասնակցեն դրան՝ սկսելով Հայ առաքելական եկեղեցու դեմ գրոհը։ Եթե ի սկզբանե Տեր Արամ անունով հայտնի քահանան դեռևս որոշակի դրական վարկանիշ ուներ, ապա նրա վերջին գործողությունները, Հովհաննավանքում լրագրողների վրա հարձակումները, ուրիշի պսակը յուրացնելու ջանքերը վերջնականապես փաստում են, որ գործ ունենք Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացող մի զազրելի մտահղացման հետ։
Նունե Ասատրյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի