Գյումրիի քաղաքապետի դեմ նոր հոդված են «կարել»
Կոռուպցիոն մեղադրանքով կալանքի տակ գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել՝ այս անգամ Քննչական կոմիտեի կողմից՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Խոսքը այն հայտնի հարցազրույցի մասին էր, երբ Ղուկասյանը Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հարցին ի պատասխան կարծիք էր հայտնել. «Իմ ցանկությունը, որ միություն կազմենք, ինչպես որ ամբողջ Եվրոպան է միություն կազմում, ամբողջ Չինաստանն ու Ռուսաստանն են միություն կազմում, բա Հայաստանը իրանից ի՞նչ է ներկայացնում, որ միություն չկազմի, բայց՝ անկախ Հայաստան պետականությունը պաշտպանելով»։
Այս հարցազրույցից հետո ՔՊ-ականները սկսեցին կոշտ քննադատել Ղուկասյանին, ընդհուպ՝ վարչապետը Ազգային ժողովի ամբիոնից դա դիտարկեց որպես Հայաստանի ինքնիշխանության դեմ քայլ՝ նշելով, թե քաղաքական դաշտից դուրս են շպրտելու «ՀՀ ինքնիշխանության դեմ խոսողներին»։
Եվ այժմ ևս մեկ հոդված են «կարել» Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի դեմ։ Թերևս եզրակացրել են, որ կոռուպցիոն մեղադրանքը չի լուծում իրենց կարևոր խնդիրը, այն է՝ հնարավորինս երկար Վարդան Ղուկասյանին պահել անազատության մեջ։ Բացի այդ, նոր հոդվածը առիթ է փաշինյանական իշխանության համար՝ ընդդիմությանը մեղադրելու տարատեսակ մեղքերի, «գործակալ» լինելու, այլ պետության օգտին աշխատելու մեջ։
Մեր տեղեկություններով՝ այդ հոդվածն առաջիկայում առանձնակի են չարաշահելու։ Փաշինյանը մտադիր է մոլդովական սցենարով շարժվել խորհրդարանական ընտրություններից առաջ՝ տարբեր քաղաքական ուժերի և գործիչների մեկուսացնելու համար։
Սեդա Բաղդասարյան




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք