Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից. «Ոչ մի բանտարկություն չի կարող կոտրել մեր կամքը»

Սամվել Կարապետյանը հոկտեմբերի 27-ին ԱԱԾ մեկուսարանից ուղերձ է հղել հայ ժողովրդին։

«Սիրելի՛ հայրենակիցներ, երեկ և անցած օրերին տեղի ունեցած իրադարձությունները եկան ապացուցելու իմ ամենավատ կանխատեսումները։ Փոքրիկ խմբակը ցույց տվեց, որ բառի ամենաուղիղ իմաստով պատրաստ է անցնել յուրաքանչյուր սրբության վրայով։ Հանուն իշխանության պահպանման այդ մարդիկ հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում չտեսնված արարք գործեցին՝ փորձելով թշնամաբար կոտրել Հայ Առաքելական Եկեղեցու կարգը և արատավորել Սուրբ պատարագն իրենց միջամտությամբ։ Դրանով ազգային պառակտման ճանապարհին այս իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին։ Կարելի է վստահ լինել, որ այսքանով փոքրիկ խմբակը կանգ չի առնելու մեր կարևորագույն ազգային ինստիտուտին՝ Մայր Աթոռին հարվածներ հասցնելու և վարկաբեկելու համար։ Սակայն նրանք պետք է իմանան, որ մենք էլ շարունակելու ենք պաշտպանել մեր արժեքներն ու սրբությունները՝ ճիշտ այնպես, ինչպես արել ենք դարեր առաջ, արել ենք երեկ ու անելու ենք վաղը։ Ոչ մի զրկանք չի կարող կանգնեցնել մեր շարժման ընթացքը դեպի հաղթանակ։ Ոչ մի բանտարկություն չի կարող կոտրել այսօրվա քաղբանտարկյալների կամքը՝ ապրելու բռնապետությունից և օտարի ազդեցությունից ազատ, քրիստոնեական արժեքներով առաջնորդվող, արժանապատվությունը վերականգնած Հայաստանի Հանրապետությունում։ Անելու ենք՝ Մեր ձևով»,– ասված է ուղերձում։

Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 26-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները աշխատանքային այցով եղել են Վանաձորում։ Այցի շրջանակում Տիգրան Մեծ 28 և Խորենացի 8/11 հասցեներում բացվել են շարժման երկու տարածքային գրասենյակներ։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, ով իր խոսքում ընդգծել է Վանաձորի՝ երբեմնի արդյունաբերական քաղաք լինելու ներուժը։ Նա նշել է, որ Վանաձորը, որպես Հայաստանի երրորդ խոշոր քաղաք, ունի իր երբեմնի տնտեսական հզորությունը վերականգնելու և դառնալու երկրի արդյունաբերական ու զբոսաշրջային կենտրոններից մեկը։

Գրասենյակների բացումից հետո շարժման անդամները շրջել են քաղաքում, հանդիպել և զրուցել բնակիչների հետ՝ ներկայացնելով շարժման նպատակներն ու ծրագրերը։ Օրվա ավարտին նրանք այցելել են Դարպաս գյուղ, որտեղ հանդիպել են գյուղացիների հետ, լսել նրանց խնդիրները և ներկայացրել շարժման կողմից առաջարկվող գյուղական համայնքների զարգացման տեսլականը։

Չնայած Գյումրիի գրասենյակի ղեկավար Ռուբեն Մխիթարյանի ձերբակալությանը և իշխանական քարոզչամեքենայի կողմից տարվող վարկաբեկիչ քարոզչությանը՝ «Մեր ձևով» շարժումը շարունակում է ընդլայնվել ու ամրանալ։ Օրեցօր ավելանում են ոչ միայն շարժման մասնակիցների, այլև հասարակության լայն շերտերի համակրանքն ու աջակցությունը։ Շարժման գաղափարներն ու նպատակները, որոնք միտված են արժանապատիվ, ազատ և հզոր Հայաստանի կառուցմանը, շարունակում են համախմբել հազարավոր մարդկանց։

Շարժման մթնոլորտում ձևավորվում է նոր հավատ՝ հավատ սեփական ուժերի, սեփական երկրի և ապագայի նկատմամբ։