Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Քաղաքականություն

Փաշինյանը չարաշահելու է «խաղաղության» կեղծ դիսկուրսը

Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար։ «Հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ, և այդ ընտրությունները, ըստ էության, ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետք է տրվի։ Եվ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Սա, ըստ էության, այդ առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստը և նպատակն է», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ավելի քան երեք տարի բանակցված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը Վաշինգտոնում ոչ թե ստորագրվեց, այլ նախաստորագրվեց։ Փաշինյանը փաստաթղթի ստորագրման հեռանկարից ոչինչ չի ասել, փոխարենը դարձյալ պնդել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Իսկ որպեսզի խաղաղությանը ոչինչ չսպառնա, Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ մարդիկ պետք է ընտրություններին կրկին ՔՊ-ին քվե տան։ «Հակառակը՝ Հայաստանը ետ գլորելն է կոնֆլիկտի և ֆորպոստի տրամաբանության մեջ», - ասել է նա։

Փաստացի, ինչպես և կանխատեսել էինք, Փաշինյանն ընտրությունների է գնում «ՔՊ կամ պատերազմ» կարգախոսով, որպեսզի սեփական ժողովրդին ահաբեկելով կարողանա կրկին վերարտադրվել։ Ընդդիմությունը, իհարկե, դեռ ունի ժամանակ և հնարավորություն՝ հանրությանը բացատրելու, որ Փաշինյանի կուսակցությունը ոչ թե «խաղաղության», այլ «նոր պատերազմի» կուսակցություն է, և ՔՊ-ին ձայն տալը նորանոր աղետներ է բերելու։ Բայց դեռևս այդ հարցում ընդդիմությունից գործողություններ չեն նկատվում։ Մինչդեռ հենց սա է լինելու խորհրդարանական ընտրությունների հիմնական առանցքը։

Լիլիա Արամյան