Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Քաղաքականություն

Լավրովը ուղղակի զգուշացնում է Հայաստանին և Կենտրոնական Ասիային

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրասիական անվտանգության Մինսկի երրորդ միջազգային համաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսին դիվանագիտական մի քանի ձևակերպումներ է արել, որոնք պարզ մատչելի լեզվով թարգմանած կարելի է ուղղակի սպառնալիք անվանել՝ ուղղված Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին: Ըստ Լավրովի՝ Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին կտրել Ռուսաստանից՝ փոխգործակցության սեփական կառույցներ կառուցելու միջոցով, և Մոսկվան կկանխի նման փորձերը բոլոր հնարավոր միջոցներով:

«Արևմուտքը փորձում է այդ կապերն օգտագործել ոչ այնքան փոխշահավետ համագործակցության համար, որքան այդ երկրներին Ռուսաստանի Դաշնությունից կտրելու նպատակով։ Մենք կկանխենք նման միտումները բոլորը առկա հնարավորություններով», - ասել է Լավրովը, բայց և մանրամասնել՝ «դիվանագիտական, քաղաքական, տնտեսական»: Ըստ Լավրովի, Ռուսաստանը երբեք չի համաձայնի, որ Կենտրոնական Ասիայում և Անդրկովկասում իր դաշնակիցների ու համախոհների բարի կամքը օգտագործվի և չարաշահվի և նրանց մղեն դեպի Ռուսաստանի հետ հակազդեցության:

Ըստ էության, Ռուսաստանը արձագանքում է արևմտյան երկրների ուժգնացող էքսպանսիային դեպի Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա, որոնք ավանդաբար եղել են Ռուսաստանի ազդեցության գոտին: Եվ այժմ, Ուկրաինայում պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանի որոշակի թուլացումն օգտագործելով, Արևմուտքը փորձում է բավականին հարմարավետ տեղավորվել այդ տարածքներում: Վաղ թե ուշ, ինչպես կանխատեսելի էր, Ռուսաստանը կոշտ արձագանքելու է նման միտումներին: Իսկ Լավրովի խոսքը նշանակում է, որ Ռուսաստանը արդեն հատել է համբերության բոլոր սահմանները: Թե ինչ եզրակացություններ կանեն դրանից Հայաստանի իշխանությունները, բարդ է ասել: Բայց և պետք է հստակ գիտակցեն, որ դա հետևանքներ է ունենալու:

Լուսինե Կարապետյան