Իշխանությունը Վաղարշապատում դիմում է ամենակեղտոտ մեթոդներին
Վաղարշապատում շարունակում է ավագանու ընտրությունների քարոզարշավը, շարունակում է նաև գործող իշխանության կողմից տարատեսակ կեղծիքները և ընտրախախտումները, որոնք այնքան ակնհայտ են, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանին լոյալ իրավապաշտպանները չեն դիմանում և հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացնում դատախազությանը: Նշենք, որ դատախազությունը Վաղարշապատի ընտրությունների նախաշեմին բարեգործություն կատարելու փաստի ուսումնասիրման հարցն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե:
Չի բացառվում, որ քրեական գործ չհարուցեն, բայց և ակնհայտ է, որ փաշինյանական իշխանությունը, որը սիրում է խոսել օրենքի տառից, հենց ինքն է թաթախված ընտրակեղծիքների և իրավախախտումների մեջ: Երեկ էլ հայտնի է դարձել, որ իշխանական թեկնածու Արգիշտի Մեխակյանի շտաբի վարչական ռեսուրսները ամբողջությամբ ներգրավվել են ընտրապայքարի մեջ, դիմելով անգամ ամենակեղտոտ մեթոդներին:
Իշխանական սպասարկուները համակարգված ձևով պոկում են մրցակից թեկնածուների պաստառները: Մասնավորապես, պոկել էին «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանի պաստառները, թողնելով միայն Մեխակյանի պաստառները: Նման դեպքեր գրանցվել են Վաղարշապատի հարակից գյուղերում:
Ըստ էության, գործող իշխանությունները չափազանց մտահոգված են, վախեցած, թե ինչ արդյունք կարող է լինել Վաղարշապատում, որտեղ պարտությունը անդառնալիորեն հարվածելու է Փաշինյանի հեղինակության վերջին նշույլներին, ուստի և չեն խորշում վատթարագույն մեթոդներին դիմելուց: Այնպիսի մեթոդների, որոնք նույնիսկ նախկին իշխանությունների օրոք չէին կիրառվում: Փաշինյանական իշխանությունը վաղուց հատել է բոլոր կարմիր գծերը և շարունակում է նոր հատակներ ծակել:
Դիանա Հակոբյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի