Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը ողջունել է ԵԽ պատգամավոր Նաչո Ամորի հայտարարությունը
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանության թիմը հայտարարություն է տարածել, անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորիի հնչեցրած հայտարարությանը։ Iravaban.net-ը տեղեկանում է Սամվել Կարապետյանի էջում տեղադրված հայտարարությունից։
«Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը ողջունում է սույն թվականի հոկտեմբերի 28-ին, Եվրանեսթ խորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի երևանյան նիստում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորիի հնչեցրած այն հայտարարությունները, որոնք ընդգծում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունը և խախտումները Հայաստանում:
Խոսքի ազատությունը, խաղաղ հավաքների իրավունքը և քաղաքական բազմակարծությունը ժողովրդավարության հիմնասյուներն են և չեն կարող սահմանափակվել քրեական հետապնդումների, իշխանության չարաշահման կամ ընտրովի արդարադատության միջոցով:
Եվրոպացի գործընկերների ուշադրությանն ենք հրավիրում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շարունակական ակնհայտ հակաիրավական կալանքի վրա, ով արդեն ավելի քան 130 օր գտնվում է ապօրինի ազատազրկման մեջ՝ միջին ծանրության հանցագործության աբսուրդային մեղադրանքով, առանց արդար դատավարության և թափանցիկ իրավական երաշխիքների ապահովման։
Նույն մտահոգությունը վերաբերում է նաև «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի՝ Գյումրիում իրականացված ապօրինի ձերբակալությանը և դրան հաջորդած կալանքին, որոնք վկայում են ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդումների վտանգավոր միտման մասին։
Ցնցող բնույթ է կրում նաև նախկինում երբևէ չարատավորված երեք հանրային հեղինակություն վայելող Սրբազանների տևական և անհիմն կալանքները:
Այսպիսի գործողությունները հակասում են Հայաստանի Հանրապետության՝ միջազգային համընդհանուր բնույթ կրող պարտավորություններին՝ մասնավորապես արդար դատավարության իրավունքի (ՄԻԵԿ 6-րդ հոդված), ազատության և անձնական անձեռնմխելիության (ՄԻԵԿ 5-րդ հոդված), ինչպես նաև արտահայտվելու և հավաքների ազատության (ՄԻԵԿ 10-րդ և 11-րդ հոդվածներ) ոլորտներում։
Իրական եվրոպական ինտեգրումը սկսվում է ոչ թե Բրյուսելում, այլ հենց այստեղ՝ Հայաստանում, որտեղ պետք է ապահովվի յուրաքանչյուր քաղաքացու խոսքի ազատությունը, արժանապատվությունը և իրավունքների պաշտպանությունը»,- նշված է հայտարարության մեջ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի