Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Քաղաքականություն

Մոլդովական փորձի փոխանակում՝ Փաշինյան-Սանդու հանդիպմանը

Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման և տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաև վերահաստատել միջազգային հարթակներում փոխջակցության կարևորությունը։

Օրեր առաջ Մոլդովայի նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանը կփորձի ազդեցություն ունենալ Հայաստանում։ «Ռուսաստանը փոխում է մարտավարությունը։ Չկարողացան կանխատեսել իրադարձությունների ընթացքը և հիմա փորձում են վերաձևել իրենց ծրագիրը՝ միջամտելով այլ երկրների ներքին գործերին։ Հայաստանում հաջորդ տարի ընտրություններ են, և Ռուսաստանը կփորձի պահպանել իր ազդեցությունը, ազդել իշխանության ձևավորման վրա»,- նշել էր Սանդուն։

Հայաստանի գործող իշխանությունները, ըստ պաշտոնական տվյալների, չեն բացառել, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կարող են օգտագործվել Մոլդովայի փորձը, երբ ընդդիմադիր մի շարք կուսակցությունների մասնակցությունը սահմանափակվել է՝ Արևմուտքի լռելյայն համաձայնության ներքո։ Ըստ երևույթին, Մայա Սանդուն Փաշինյանին խորհրդատվություն է տվել, թե ինչպես հակադեմոկրատական մեթոդներով վերաձևել ընտրական համակարգը՝ վերարտադրվելու համար։ Փաշինյանն էլ հակված է նման մեթոդների կիրառմանը՝ ռուսամետ ընդդիմադիր միավորների մասնակցությունը արգելելով և Արևմուտքի դատապարտումից խուսափելով, փորձելով պահպանել իր իշխանությունը։

Այս առումով, Մոլդովան դարձել է առաջին «ծիծեռնակը», որին հնարավոր է հետևեն այլ երկրներ։

Մարիա Կիրակոսյան