Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Քաղաքականություն

Այսուհետ այս ձևաչափում պարբերաբար կներկայացնեմ մեր մեծ թիմի ընթացիկ գործունեությունն ու առաջիկա անելիքները․ Իվետա Տոնոյան

Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Սիրելի՛ ընկերներ,
այսուհետ այս ձևաչափում պարբերաբար կներկայացնեմ մեր մեծ թիմի ընթացիկ գործունեությունն ու առաջիկա անելիքները։ Թեպետ մշտապես օպերատիվ կապի մեջ եմ լրատվամիջոցների իմ գործընկերների հետ, հանրային հաշվետվության այս ձևաչափը կդառնա տեղեկատվության տրամադրման գործուն մեխանիզմներից մեկը։
 
1․ Այսպիսով, տեղեկացնեմ, որ այսօր պետական գրանցում է ստացել «Առաջարկ Հայաստանին» հասարակական կազմակերպությունը: Սա լինելու է հետաքրքիր գաղափարների հավաքագրման պլատֆորմ: Ինչո՞ւ գնացինք այս ճանապարհով, որպեսզի ապացուցենք, որ սա լինելու է վերկուսակցական ու վերքաղաքական հարթակ, որտեղ մասնագիտական ներուժ ունեցող մարդիկ չեն կաշկանդվի երկրի առջև ծառացած խնդիրների լուծման մեխանիզմներ առաջարկել: Մենք վստահ ենք, որ կառուցողական դաշտում, մասնագիտական ներուժի համախմբմամբ ու օգտագործմամբ հնարավոր է հասնել լուրջ ու էական արդյունքների։
 
2. Օրեր առաջ հայտարարվել էր «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնության մեկնարկի մասին, որին արդեն միացել են մարզաշխարհի հարյուրավոր ներկայացուցիչներ։ Ցավոք, երիտասարդության շրջանում առկա մի շարք արատավոր երևույթներ, օրինակ թմրամոլությունը, դարձել է մեր ժամանակների չարիքը և դրա դեմ պայքարը պահանջում է միասնական ջանքեր։ Սրանից զատ առողջ ապրելակերպի գաղափարների քարոզումը, ուսանողական սպորտի զարգացման անհրաժեշտությունը, հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած մեր ընկերների և եղբայրների՝ մարզվելու և սպորտով զբաղվելու հնարավորությունների ստեղծման գաղափարի տարածումը կարող է լուրջ հիմնաքար հանդիսանալ երիտասարդների համախմբման գործում։ Վստահ եմ, որ այս նախագիծը մեծ ապագա է ունենալու։ Առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանը նախատեսում է մարզաշխարհի ներկայացուցիչների հետ այս նախաձեռնության շրջանակներում հանդիպումների շարք սկսել։ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի, ոչ օլիմպիական մարզաձևերի միության, ծնողական և ուսուցչական համայնքների, պետական և մասնավոր կառույցների համատեղ ջանքերով, վստահաբար հնարավոր է հասնել առավելագույն արդյունքի։
 
3. 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկ Եղյանը, ով Գագիկ Ծառուկյանի որոշմամբ նշանակվել էր ՀԱՕԿ նախագահի օգնական, սկսել է ակտիվ աշխատել։ Էրիկը համակարգելու է վիրավորում ստացած զինծառայողների մարզվելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանն ուղղված ծրագրերը։ Ծառուկյան ընտանիքը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել վիրավոր մեր եղբայրների մարզվելուն, վերականգնվելուն ուղղված բոլոր նախաձեռնությունները։ Առաջիկա օրերին մարտական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մի խումբ երիտասարդներ կսկսեն անվճար մարզվել «Օլիմպավան»-ում։
 
4. Հատիսի գագաթին լայն թափով շարունակվում է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը: Առ այսօր կառուցման գործընթացին խորհրդանշական մասնակցություն են ունեցել հազարավոր կամավորներ՝ արվեստի, մշակույթի, սպորտի ներկայացուցիչներ, մարզերից ու արտերկրից մեր բազմաթիվ հայրենակիցներ, որոնք նաև մասնակցության հավաստագրեր են ստացել։ Հիսուս Քրիստոսի արձանը բնականոն ու ինքնաբուխ կերպով հիրավի վերածվում է ազգային կառույցի, որտեղ յուրաքանչյուրը ցանկանում է դառնալ կերտվող պատմության մի մասնիկը։ Այս օրերին ևս կամավորների այցելությունները շարունակվում են: