Փաշինյանն անցել է անդառնալիության կետը
Փաշինյանական իշխանության և Մայր Աթոռի դիմակայությունը մոտենում է իր կուլմինացիոն փուլին։ Փաշինյանը, հիշեցնենք, վաղը Հովհաննավանքում 2-րդ պատարագն է մատուցելու կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի ձեռամբ։ Մայր Աթոռում էլ, ի նշանավորումն Գարեգին Բ կաթողիկոսի պաշտոնակալության 26-րդ ամյակի, հանդիսավոր արարողություններ են կայանալու։ Այդկերպ Մայր Աթոռն ու կաթողիկոսը փորձում են բացատրել, որ եկեղեցու իշխանությունը Աստծուց է և որևէ կապ դրա հետ աշխարհիկ իշխանությունն ունենալ չի կարող։
Մինչդեռ Փաշինյանը բավական վճռական է։ Երեկ տարածված տեսանյութում հայտարարել է, թե շարունակելու են իրենց աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև Մայր Աթոռում. թե ինչպես, չի պարզաբանել։ Ավելին, պատասխանելով Մայր Աթոռի հայտարարությանը, թե իշխանությունների հովանարմամբ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման, Փաշինյանը պատասխանել է բացահայտ վիրավորանքներով, կաթողիկոսին անվանել «պղծության չեմպիոն» և նրա մասին հերթական հերյուրանքները տարածել։
Ըստ էության, հեռու չէ այն օրը, երբ Փաշինյանն իր կողմնակիցների հետ իրականացնելու է Վեհարանի գրոհը, որին, ի դեպ, կարող են դիմագրավել, դիմադրել հազարավոր քաղաքացիներ, ովքեր դեմ են եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի գործողություններին. Մայր Աթոռից էլ հորդորներ են հնչում, որ Վեհարանի դեմ կատարվող գործողությունները կարող են բախումներ առաջացնել, կոչ են անում զերծ մնալ նման քայլերից, բայց Փաշինյանն անցել է անդառնալիության կետը և այլևս հետդարձի ճանապարհ չունի։
Սոֆյա Մանուկյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի