Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Քաղաքականություն

ՀԷՑ-ի անօրինական բռնագրավման հետևանքները․ ինչպես է կառավարությունը վանում ներդրողներին

Դեռ ամիսներ առաջ «Տաշիր Կապիտալ»-ի կողմից՝ որպես Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի խոշորագույն օպերատոր, ներկայացվել էր առաջարկ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու վերաբերյալ։ Այս նախաձեռնությունը կարող էր էական ազդեցություն ունենալ տնտեսական միջավայրի վրա՝ նվազեցնելով բնակչության ծախսերը և խթանելով արտադրական հատվածի մրցունակությունը։ Սակայն ՀԾԿՀ-ն մերժեց առաջարկը՝ առանց հանրության համար հստակ և հիմնավոր բացատրության։

Տնտեսական աղբյուրների գնահատմամբ՝ մերժման պատճառը միայն տնտեսական հաշվարկները չեն։ Ակնհայտ է, որ իշխանությունները շարունակում են գործել քաղաքական և նախընտրական տրամաբանությամբ՝ փորձելով պատժել «Տաշիր Կապիտալ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին՝ վերջին ամիսներին իշխանության նկատմամբ ունեցած կոշտ դիրքորոշման և տնտեսական անկախության խորհրդանիշ դառնալու համար։

Այս մոտեցումը, ըստ փորձագետների, կարող է լուրջ վնաս հասցնել Հայաստանի ներդրումային միջավայրին։ Ոչ մի միջազգային ներդրող չի ցանկանա ստանձնել նման ծավալի էներգետիկ ակտիվ, որի նկատմամբ պետությունը նախկինում կիրառել է փաստացի բռնագրավում։ ՀԷՑ-ի դեպքը միջազգային տնտեսական շրջանակներում արդեն դիտարկվում է որպես վտանգավոր նախադեպ․ այն վկայում է, որ Հայաստանում բիզնեսի և սեփականության իրավունքների պաշտպանությունը երաշխավորված չէ, իսկ կառավարությունը պատրաստ է միջամտել ցանկացած պահի՝ քաղաքական նպատակահարմարությամբ։

Հետևաբար, այս իրավիճակը ոչ միայն խաթարում է վստահությունը կոնկրետ ընկերության, այլև ընդհանրապես Հայաստանի տնտեսության նկատմամբ։ Եթե պետությունը չի կարող ապահովել սեփականության պաշտպանություն, ապա օտարերկրյա ներդրողները պարզապես կշրջանցեն հայկական շուկան՝ ընտրելով ավելի կայուն իրավական միջավայր ունեցող երկրներ։ Արդյունքում կկրճատվի ներդրումային բազան, կդանդաղի տնտեսական աճը, իսկ քաղաքացիների համար էլեկտրաէներգիայի գները կմնան բարձր։

Ի դեպ, այսօր՝ ժամը 12:00-ին, «Ալեքսանդր» հյուրանոցում կանցկացվի ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի մամուլի ասուլիսը, որտեղ նա կներկայացնի էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու վերաբերյալ «Տաշիր Կապիտալ»-ի առաջարկի մանրամասներն ու դրա մերժման իրական պատճառները։