Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Քաղաքականություն

Փաշինյանի «ֆեյք» պատարագները ձախողվում են

Երեկ հերթական ֆեյք պատարագն է տեղի ունեցել՝ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ տեր Արամ քահանա) ձեռամբ, որին գործող իշխանությունները կրկին վարչական ռեսուրսով բազմաթիվ անձանց էին բերման ենթարկել։ Այդ թվում ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաներ էին ժամանել մասնակցելու պատարագին։ Փաշինյանն էլ կրկին տեսանյութ էր հրապարակել, հայտարարելով՝ «Մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր և բարոյական նորոգման օրակարգը նախ և առաջ մեզնից յուրաքանչյուրի հոգևոր և բարոյական նորոգման օրակարգն է։ Մեր սրբության սրբոցը Կտրիչ Ներսիսյանից և նրա խմբակից ազատելուց առաջ մենք պետք է հոգևոր և բարոյական իմաստով արժանի լինենք մեր սրբության սրբոցին»։

Այդուհանդերձ, ինչպես և առաջին պատարագը, այս մեկը ևս կատարյալ ձախողում է կրել՝ անգամ վարչական ռեսուրսի տոտալ կիրառման պայմաններում Փաշինյանին չի հաջողվել ապահովել բազմամարդությունը Հովհանավանքի տարածքում։ Իսկ տարածված լուսանկարները վկայում են, որ շատերը չեն ցանկացել թաթախվել Փաշինյանի կեղտոտ գործերի մեջ։ Արդեն հաջորդ շաբաթ Փաշինյանը մասնակցելու է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում, տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվելիք պատարագին։ Տեր Թադեն ևս ՔՊ սատարողներից է և երեկ Հովհաննավանք էր եկել Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի ուղեկցությամբ։

Գրեթե կասկած չկա, որ Տալինի պատարագը ձախողվելու է։ Ի վերջո, Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի ձեռնարկած այս հարձակումը վաղուց այլևս ֆիասկո է ապրում, բայց չպետք է թերագնահատել Նիկոլ Փաշինյանի հանցավոր մտադրությունների խորությունը, և հանրությունը, ընդդիմադիր ուժերն ու Հայ առաքելական եկեղեցին պետք է լավ պատրաստվեն նոր հնարավոր գրոհները հետ մղելու համար։

Սաթինե Վարդանյան