Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Քաղաքականություն

ՔՊ արբանյակ կուսակցությունը՝ ընդդեմ կաթողիկոսի հարազատների

Վաղարշապատում նախընտրական քարոզարշավի ամենաթեժ օրերն են. մասնակից կուսակցությունները հանրությանը ներկայացնում են իրենց մոտեցումները, տեսլականները, փորձում են ստանալ քաղաքացիների աջակցությունը։ Բայց մասնակից կուսակցություններից մեկը զբաղված է պարզ սադրանքներով և կեղծ «գործ տալով»։ Ավելի վաղ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը։

Հաշվված ժամեր անց քննչականը քրեական վարույթ է հարուցել Ոսկեհատ գյուղի նախկին գյուղապետի և նրա որդու դեմ. 68-ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում է կայացվել։ Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով՝ Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ։

Զոհրաբյանը տեսանյութ է ներկայացրել, որտեղ որևէ միջադեպ արձանագրված չէ։ «Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին, ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը։ Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել։ Այս բոլորը տեսագրված է»,–նշված է գրառման մեջ։

Իշխանությունը Վաղարշապատի ընտրություններն օգտագործում է առաջին հերթին ամենայն հայոց կաթողիկոսին վնասելու համար, իսկ որպես գործիք օգտագործում է հենց Արամ Զ. Սարգսյանի գլխավորած կուսակցությանը, որն էլ հաճույքով դարձել է Փաշինյանի համար գործ սարքողը։

Աննա Մարգարյան