Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Քաղաքականություն

Խաղաղության պատրանքի գինը՝ Հայաստանի սուվերենության կորուստը

Հայաստանի ներքաղաքական կյանքը շարունակում է ալեկոծվել իշխանության կողմից օրեցօր աճող բռնաճնշումների, ձերբակալությունների և մարդկանց անձնական տիրույթ ներթափանցումների հետևանքով։ Չնայած այս աննախադեպ իրադարձություններին՝ հանրության մի հատված շարունակում է հավատալ խաղաղության մասին պատրանքներին՝ այդ խաղաղության բանալին կապելով Վաշինգտոնյան փաստաթղթի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «հովանավորության» հետ։

Քաղաքական գործիչ Արման Աբովյանը, «ՓԱՍՏ»-ի հետ զրույցում, այդ փաստաթուղթը գնահատում է որպես հակահայկական և սուվերենության խիստ սահմանափակման գործիք։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնյան գործընթացը ոչ թե բանակցությունների, այլ «քաղաքագիտական աճպարարության» արդյունք էր.
«Հայաստանը ոչինչ չստացավ, իսկ փաստացի իր ինքնիշխանությունը հանձնեց երրորդ երկրին՝ Միացյալ Նահանգներին կամ անգլո-սաքսոնական բլոկին՝ Հայաստանի տարածքով միջանցք ձևավորելու նպատակով։ Անվանեք դա «Trip», Զանգեզուրի միջանցք կամ այլ կերպ՝ էությունը չի փոխվում։ Այս փաստաթղթով Հայաստանը համաձայնել է իր տարածքով անցնող բեռների և մարդկանց ստուգումը հանձնել երրորդ կողմի՝ ամերիկյան օպերատորի վերահսկողությանը»։

Աբովյանի համոզմամբ՝ սա ոչ թե ներդրումային կամ խաղաղության ծրագիր է, այլ ուղղակիորեն ՀՀ սուվերենության կրճատման գործընթաց.
«Նույն Թրամփը փաստաթուղթը ստորագրելուց առաջ «Trip»-ը բաց տեքստով անվանել էր միջանցք։ Բայց հայկական կողմը լուռ էր։ Եթե նույնը աներ Ռուսաստանը, իշխող թևում աղմուկը աննկարագրելի կլիներ։ Այսինքն՝ իշխանությանը պետք է թուղթ, որտեղ գրված է խաղաղություն, իսկ ստորին տողում՝ ինքնիշխանության կորուստ։ ԱՄՆ-ին այդ փաստաթղթի բարոյահոգեբանական բովանդակությունը հետաքրքիր էլ չէ։ Թրամփը անգամ չի հիշում՝ ում հետ է ստորագրել, բայց հրաշալի գիտի, որ Իրանի սահմանին ստանում է ազատ գործողության հարթակ։ Սա բացարձակ հակահայկական փաստաթուղթ է, որն ամբողջությամբ ծառայում է Թուրքիա-Ադրբեջան և անգլո-սաքսոնական շահերին»։

Աբովյանի խոսքով՝ իշխանությունը փորձում է հերթական անգամ խաբել ժողովրդին՝ ներկայացնելով այդ փաստաթուղթը որպես խաղաղության ձեռքբերում.
«Փաստորեն, Հայաստանի կառավարությունը գործում է որպես կոլաբորացիոնիստական վարչակարգ՝ սահմանափակ ինքնիշխանություն ունեցող սուբյեկտ, որը գործում է Թուրքիայի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի հովանավորության ներքո։ Սա փաստացի հանձնում է Հայաստանի շահերի և պետականության հիմքերը»։

Աբովյանը նաև ընդգծում է, որ այսօր Հայաստանում քաղաքացիները ենթարկվում են իրական տեռորի՝ իրենց կարծիքը հայտնելու համար.
«Հայաստանը ժողովրդավարությունից այնքան հեռու է, որքան երբեք իր պատմության ընթացքում չի եղել։ Ժողովրդավար երկրում մարդկանց չեն ձերբակալում, չեն վախեցնում, չեն ենթարկում տեղեկատվական բռնության։ Այն պահից, երբ 2022-ին Հայաստանը փաստաթղթով ընդունեց Արցախը Ադրբեջանի մաս, ժողովրդավարությունը ավարտվեց։ Դրանից հետո սկսվեց համակարգված քաղաքական հալածանք՝ ընդդիմադիրների, հոգևորականների, համայնքապետերի, լրագրողների նկատմամբ»։

Նրա համոզմամբ՝ իշխանության այս վարքագիծը տեղավորվում է արտաքին ուժերին հաճոյանալու և թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին ծառայելու տրամաբանության մեջ.
«Այս իշխանությունը դիտարկվում է որպես պատմական շանս՝ վերջնականապես փակելու հայկական հարցը։ Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված են հենց այս իշխանության վերարտադրմամբ, քանի որ այն գործում է նրանց տրամաբանությամբ։ Իսկ երբ իշխանությունը հանձնում է պետական շահը օտար ուժերի ազդեցությանը, խոսել ժողովրդավարությունից՝ պարզապես աբսուրդ է»։

Աբովյանի ձևակերպմամբ՝ Հայաստանում խաղաղության մասին խոստումները դարձել են իշխանության քարոզչական գործիք, իսկ դրա գինը կարող է լինել Հայաստանի սուվերենության անդառնալի կորուստը։