Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Քաղաքականություն

Իշխանությունը կարող է գնալ արտահերթի

Հայաստանի շուրջ և Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներին զուգընթաց, բավականին ակտիվություն է նկատվում իշխող քաղաքական ուժի շարքերում։ Հիշեցնենք, «Քաղպայմանագիրը» հայտարարել էր, թե կուսակցության ընտրական ցուցակը ձևավորելու են այսպես կոչված ինքնառաջադրումների, վճարումների և պրայմերիզների միջոցով։ Այս օրերին տարբեր քպականներ սոցցանցերում ներկայացնում են իրենց ինքնառաջադրման դիմումները, իսկ թե ով որքան գումար է վճարում կուսակցության գանձարան, չի հաղորդում։ Առաջինը Նիկոլ Փաշինյանն էր, ով հայտարարեց, թե առաջադրվում է, ապա նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և այդպես շարունակ։

Թե որքան մարդ է առաջադրվել, «Քաղպայմանագիրը» դեռ չի հայտնում։ Գարնանը, հավանաբար՝ մարտին, ՔՊ-ն կհայտարարի արտահերթ համաժողով անցկացնելու մասին և այդ համաժողովում էլ ընտրական ցուցակի առաջին 30 համարը ձևավորելու մասին։ Իսկ պայքարը անցողիկ տեղերում հայտնվելու համար ՔՊ-ում բավական թեժ է։

Իշխանության այս շտապողականությունը շատերին դեռևս հիմքեր է տալիս ենթադրելու, որ «Քաղպայմանագիրը» չի կորցրել արտահերթ ընտրությունների գնալու մտադրությունը։ Հատկապես այս օրերին, երբ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի խոստացած քաղաքական ուժը ձևավորվում է «Հայամետ» կուսակցություն անվանումով։ Իսկ «Մեր ձևով» շարժման համակարգող և, ըստ ամենայնի, կուսակցության առաջատար դեմքերից մեկը հանդիսացող Նարեկ Կարապետյանն էլ մեկնել է նույն Նյու Յորք և հարցազրույց տվել ամերիկյան ամենահայտնի լրագրողներից մեկին՝ Թաքեր Կարլսոնին։

Իշխանությունը դեմ չէ արտահերթ ընտրություններ անցկացնել, հատկապես Վաղարշապատի ընտրություններից հետո, որտեղ, եթե հաջողվի ապահովել անհրաժեշտ ձայները և հաղթանակ տանել, Փաշինյանը ոգևորության ալիքի վրա կգնա արտահերթ ընտրությունների՝ անակնկալի բերելով գործող ընդդիմադիր դաշտին, որը դեռևս համախմբման միտումներ չի ցուցաբերում և շարունակում է իրար գզելու գործընթացները։ Ամեն դեպքում ընդդիմադիր ուժերը պետք է հստակ գիտակցեն, որ իշխանությունը մի քանի պլան ունի տարբեր իրավիճակների, այդ թվում՝ ֆորս մաժորայինի համար, և հարկավոր է փաշինյանական իշխանությանը զրկել մանևրայնությունից։

Նունե Սարգսյան