Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Քաղաքականություն

Փաշինյանը մնացել է փնթի «կռուտիտ»-ների հույսին

Օրբելին կենտրոնը և հայտնի «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ը նախօրեին ֆորում են հրավիրել, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը, իսկ նրա ամբողջ ելույթը նվիրված է եղել հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները արդարացնելուն։ Մասնավորապես, պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահը Սևանա լիճը անվանում է «Գյոյչա», Փաշինյանը սկսել է խուսանավել։

«Ձեր հարցով իրականում դուք ինձ շատ դժվար վիճակի մեջ եք դնում, ես երկընտրանքի առաջ եմ՝ ձեր հարցին պատասխանելուց առաջ արդյո՞ք ընդգծեմ, որ Ադրբեջանի նախագահի՝ ձեր ասածը չի արտահայտում ամբողջ պատկերը, որովհետև Ադրբեջանի նախագահն ասել է, որ «ցարական քարտեզներում եթե նայենք, Սևանա լիճ չկա, կա այլ անուն», - ասել է Փաշինյանը՝ պնդելով, որ Ալիևը ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը Գյոյչա է, այլ ասել է, որ «եթե նայենք ցարական...»։

Ըստ էության, Փաշինյանի իշխանությունը ինքն էլ անակնկալի է եկել Ադրբեջանի նախագահի այս հայտարարություններից, առավել ևս, որ Ադրբեջանի իշխանությունները վերջին շրջանում բավականին լուրջ աջակցում են Նիկոլ Փաշինյանին․ սահմանին որևէ կրակոց չկա, հռետորաբանությունն էլ, ըստ իշխանությունների, փոխվել է դրական ուղղությամբ։ Բայց Ալիևի հայտարարությունը բավականին լուրջ հարված էր Փաշինյանի հեղինակությանը, և այժմ վերջինս չի կարողանում ոչ արժանապատվորեն արձագանքել Ադրբեջանի նախագահին, ոչ էլ կարողանում է հակադրվել, և արդյունքում մնացել է փնթի «կռուտիտների» հույսին։

Զուր չէ քաղաքական վերլուծաբանների այն գնահատականը, որ խորհրդարանական ընտրություններում Ալիևը ձևակերպեց քվեաթերթիկի բովանդակությունը՝ «Ցանկանո՞ւմ ենք Սևան, թե՞ Գյոյչա», և, ըստ էության, Փաշինյանի «ՔՊ թե՞ պատերազմ» ձևակերպմանը շատ ավելի լուրջ այլընտրանք դարձավ «Ալիևի երկընտրանքը», որի դեպքում Փաշինյանի պարտությունը անխուսափելի է դառնում։

Անահիտ Գասպարյան