«Ադրբեջանից և Թուրքիայից աջակցության ակնկալիք ունեն». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ritmeurasia.ru–ն «Մարուքյան. Հայաստանի իշխանություններ անտեսում են ղարաբաղցիների խնդիրները` հանուն Բաքվի և Անկարայի» վերնագրով հոդվածում գրում է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը մեղադրել է երկրի իշխանություններին ղարաբաղցի հայերի խնդիրները դիտավորյալ անտեսելու և ադրբեջանական հանցագործությունները թաքցնելու մեջ։
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ պաշտոնական Երևանը դարձել է Բաքվի «ամենաուժեղ դաշնակիցը» միջազգային հարթակներում, ինչը ակնհայտ երևում է ղարաբաղցիների իրավունքների վերաբերյալ բանաձևերին դեմ լինելու մեջ, ինչպիսին էր նաև Եվրանեսթի նստաշրջանում վերջերս տեղի ունեցածը։ «Ադրբեջանն ուղղակի անփոխարինելի գործընկերներ ունի Հայաստանում, ուստի Բաքվի դեմ որևէ պատժամիջոց չի կիրառվում, որևէ ազդեցություն կամ ճնշում չի գործադրվում», - ընդգծել է Մարուքյանը։
Քաղաքական գործչի խոսքով, Հայաստանի իշխանությունների այս դիրքորոշումը բացատրվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ադրբեջանից և Թուրքիայից աջակցության ակնկալիքով։ Մարուքյանը նշել է վերջերս Բաքվի և Անկարայի հռետորաբանության նկատելի մեղմացումը, ինչը, նրա կարծիքով, վկայում է նրանց շահագրգռվածության մասին՝ պահպանելու Հայաստանի ներկայիս ղեկավարությանը իշխանության գլուխ։ «Ադրբեջանի դեմ միջազգային դատական հայցերը հետ վերցնելով և այդ հարցերը փակելով՝ մենք ինքներս ենք մասնակից դառնում էթնիկ զտումներին», - եզրափակել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդը՝ հավելելով, որ միջազգային հանրությունն ավելի շատ չի մտահոգվի հայերի իրավունքներով, քան ինքը Հայաստանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի