Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Քաղաքականություն

Վաշինգտոնյան հուշագրի հակառակ կողմը

Հայաստանի իշխանությունները Վաշինգտոնում ստորագրած հուշագիրը ներկայացնում են որպես խաղաղության նոր էջ, սակայն փորձագետների կարծիքով փաստաթուղթը կարող է ունենալ ավելի շատ ռիսկեր, քան ակնկալիքներ։ «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահագն Սարոյանի խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների ամբողջ պատմությունը ցույց է տվել, որ Բաքվի ախորժակը զսպվում է ոչ թե միջազգային փաստաթղթերով, այլ մարտունակ բանակով։

«Ադրբեջանը բազմիցս ապացուցել է, որ ոչ մի փաստաթուղթ իր համար զսպող ազդեցություն չունի։ Օգոստոսյան փաստաթղթի ստորագրումից հետո էլ Ալիևը շարունակում է նույն եռանդով խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Պետք է հասկանալ, որ Ալիևը երբեք չի առաջնորդվել տարածաշրջանային խաղաղության գաղափարներով․ նրա բոլոր հայտարարությունները նպատակ ունեն Հայաստանի տարածքների զավթման քաղաքականությունը հիմնավորելու»,– նշել է Սարոյանը։

Փորձագետի համոզմամբ՝ ցանկացած համաձայնագրի ազդեցությունը կախված է ոչ այնքան տեքստից, որքան երաշխավորներից։ «Այստեղ հարցն այն է՝ արդյոք Միացյալ Նահանգները պատրաստ է հասցեական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ փաստաթղթի խախտումների դեպքում, և որքանով են մյուս տարածաշրջանային խաղացողները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, պատրաստ արձագանքել այդ ճնշումներին։ Եթե ոչ, ապա փաստաթուղթը դառնում է ժամանակ շահելու գործիք»,– ընդգծում է նա։

Սարոյանը նաև նշում է, որ «խաղաղության» անվան տակ Հայաստանում ձևավորված իրավիճակը չափազանց փխրուն է։ «Պատերազմի ավարտից հետո ստեղծված այս միջավայրն ունի ցանկացած պահի փոխվելու ռիսկ։ Ալիևի հռետորաբանությունը վկայում է, որ ռազմական գործողությունների հավանականությունը երբեք զրոյական չէ։ Այսօր այն գուցե ցածր է, բայց դա չի նշանակում, որ երկար կպահպանվի։ Ադրբեջանի պահանջներն անընդհատ աճում են, և եթե բանակցություններում առաջանան տարաձայնություններ, Բաքուն կարող է անցնել ռազմական ճնշման»,– ասում է նա։

Փորձագետը հատուկ ընդգծում է նաև Ադրբեջանի կողմից անընդհատ աճող սպառազինությունը՝ դա համարելով հստակ նախազգուշացում Հայաստանի համար։ «Բաքուն չի դադարում զինվելուց։ Այս սպառազինությունը միանշանակ չի ուղղված Թուրքիայի կամ Իրանի դեմ։ Հայաստանը մնում է այդ ռազմատեխնիկական գերզինման գլխավոր թիրախը»,– նշում է նա։

Սարոյանի խոսքով՝ հայաստանյան կողմը պետք է հստակ և կոշտ դիվանագիտական արձագանք տա Ալիևի հայտարարություններին, որոնք խեղաթյուրում են հայկական տեղանունները։ «Անթույլատրելի է, երբ Սևանը անվանում են Գյոչյա, կամ հայկական տարածքների մասին խոսում են այնպես, կարծես դրանք երբևէ պատկանել են Ադրբեջանին։ Հայաստանի իշխանությունը պարտավոր է պահանջել փաստաթղթի երաշխավորներից՝ արձագանքել նման հռետորաբանությանը, քանի որ այն նվազեցնում է վստահությունը և կարող է հիմք դառնալ նոր էսկալացիայի համար»,– շեշտել է փորձագետը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնյան հուշագիրը կարող է պահպանել իրավիճակի հարաբերական կայունությունը միայն այն դեպքում, եթե հայկական կողմը դադարեցնի ինքնախաբեությունը և պահանջի իր խոսքի ու իրավունքների հարգում ոչ թե ձևական, այլ գործնական մակարդակում։