Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Քաղաքականություն

Փաշինյանը շարունակում է կացնային մեթոդներով խաղաղության պատրանք վաճառել

Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են կացնային մեթոդներով խաղաղության պատրանք վաճառել սեփական հանրությանը։ Ինչպես ավելի վաղ կանխատեսել էինք, գործող իշխանությունները խորհրդարանական առաջիկա ընտրություններում որևէ կռվան չունեն ընդդիմության դեմ հաղթանակ տանելու համար։ Միակ քարոզչական հնարքը, որ կարող են կիրառել, խաղաղության ագրեսիվ քարոզն է, ընդ որում, ինչպես և սպասելի էր, փորձում են հանրությանը ներարկել մի կեղծ գիտակցություն, թե իբր «Քաղպայմանագրին» չընտրելու դեպքում Հայաստանը կրկին կկանգնի պատերազմի վտանգի առաջ։

Այն, որ վերջին 30 տարում Հայաստանը պատերազմի առջև կանգնեց և պարտվեց հենց «Քաղպայմանագրի» կառավարման ժամանակ, փաշինյանականները միտումնավոր մոռացել են։ Նախօրեին Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, թե առաջադրվել է ՔՊ կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար՝ հայտարարելով, թե 2026-ի ընտրություններում բացառիկ շանս ունեն երաշխավորելու երկարատև և անշրջելի խաղաղությունը։ «Եթե ՔՊ-ն հաղթի, այդ շանսը կօգտագործվի, եթե ոչ՝ չի օգտագործվի», - նշել էր Ռուբինյանը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, թե կաշառակերներն ու գողերը ընտրությունները դիտարկում են որպես շանս՝ վերադառնալու իշխանության և շարունակելու իրենց թալանը։

Ըստ էության, այս երկու նարատիվները հենց փաշինյանական իշխանության քարոզչության հիմքն են կազմելու, և իշխանությունը չարաշահելու է դրանք։ Այս իրավիճակում առանցքային է ընդդիմության գործոնը՝ թե ինչպես են պայքարելու իշխանության կեղծ նարատիվների դեմ, ինչպես են բացատրելու, որ «Քաղպայմանագիրն» ամենևին էլ խաղաղություն բերող կուսակցություն չէ, այլ՝ ընդհակառակը, պատերազմի իսկական կուսակցությունն է։ Դեռևս ընդդիմադիր դաշտում չի երևում ակտիվ աշխատանք այդ ուղղությամբ։

Մարի Ստեփանյան