Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Քաղաքականություն

Ցորենի գնացքներն ու իշխանականների ցնծագին աղմուկը

Ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ «Դեպի Հայաստանի բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումը Ադրբեջանի կողմից կարևոր քայլ է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման և տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ։ Այն հանդիսանում է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումներից մեկը՝ նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանը», - ասված է վարչապետի աշխատակազմի հայտարարությունում։

Իշխանական քարոզչամեքենան և պաշտոնյաները այնպիսի աղմուկ-աղաղակ են բարձրացրել, որ կարծես պատմական հաղթանակ են տարել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ցորենի առաքումը պատմական քայլ է որակել, միևնույն ժամանակ նշել, թե ցորենը գնել է մասնավոր ընկերություն և տեղափոխել Հայաստան։

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն էլ հայտնել է, որ մինչև 2026 թ. հունվարի վերջ նախատեսվում է Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխել ցորենով լի ևս 132 երկաթուղային վագոն։ Քննարկվում է նաև այլ բեռների տեղափոխումը։ Առաջիկայում էլ Հայաստան կհասնի ղազախական ցորենը։

Ցորենի շուրջ նման ցնծությունը արդարացված կլիներ միայն մի դեպքում, եթե Հայաստանը լիներ ինքնաբավ երկիր, և մեր ցորենը գնացքով արտահանվեր այլ երկիր։ Կամ էլ՝ ռուսական և ղազախական ցորենի ներմուծումից հետո հացի և հացամթերքների գինը նվազեր։ Մինչդեռ նման հեռանկարի հույսերը խիստ մշուշոտ են։ Հանրությունն ինչպես թանկ գնով գնել է հացը, այնպես էլ շարունակելու է, իսկ արդյունքում հարստանալու են մերձիշխանական օլիգարխներն ու նրանց հովանավորները։ Սննդի անվտանգության մասին խոսելն էլ ավելորդ է։

Անի Արզումանյան