Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Քաղաքականություն

Գործում է մասնագիտական թիմ, որը լավ հետևում է օրենսդրությանը և արդյունավետ օգտագործում դրա ընձեռած հնարավորությունները․ Լիլիթ Ղարաջյան

Լիլիթ Ղարաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր վերջին հարցազրույցում նշել է, որ Տաշիր ընկերությունների խումբը փութաջանորեն է օգտվում պետության տրամադրած արտոնություններից ։)) Դեռեւս օգոստոսին Գեւորգ Պապոյանի մեկ այլ նմանատիպ հայտարարությանը Ashot Farsyanը հրապարակել էր Տաշիր խմբի ստացած պետական աջակցությունների փաստացի չափերը (https://www.facebook.com/share/p/1G6ND7Npkv/?mibextid=wwXIfr) և նույնիսկ եթե դրան գումարենք նախարարի նշած վերջին ստացած արտոնության գումարը, ապա, նույնիսկ ֆինանսներից հեռու մարդու համար, պարզ կլինի, որ Տաշիր խմբի ընդհանուր շրջանառության մեջ այն կազմում է շա՜տ չնչին տոկոս։

Բայց սա չէ հարցը։

Եթե, ինչպես նախարարն է նշում, պետության տրամադրած արտոնությունների ամենամեծ շահառուն հանդիսանում է Տաշիր ընկերությունների խումբը, արդյո՞ք սա չի նշանակում, որ մեր մյուս տնտեսվարողները պարզապես բավարար չափով իրազեկված չեն օրենքով սահմանված հնարավորությունների մասին։

 

Եվ գուցե՞, Էկոնոմիկայի նախարարությունը հենց այստեղ անելիք ունի։
 
Հ.Գ. Իսկ նախարարի այն միտքը, որ Տաշիր ընկերությունների խումբը ամենափութաջանորենն է օգտվում օրենսդրությամբ սահմանված արտոնություններից, կարելի է համարել պարզապես բարձր գնահատական՝ թիմի հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանքի նկատմամբ։ Դա նշանակում է, որ խմբում գործում է մասնագիտական թիմ, որը լավ հետեւում է օրենսդրությանը և արդյունավետ օգտագործում դրա ընձեռած հնարավորությունները։
 
Հ.Գ.2. Եթե բոլորս մեր ոլորտներում՝ ինչպես նախարարն է ասում, աշխատենք նույն հետևողականությամբ, ապա վստահ եմ՝ ամբողջ երկիրը կունենա գերազանց արդյունքներ։