Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան
Ռուսաստանաբնակ աստղային դիմահարդար Գոհար Ավետիսյանը Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Հատիս լեռան գագաթ, որտեղ կառուցվում է Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձան-համալիրը: Նա նաև այցելել է քանդակագործ Արմեն Սամվելյանի արհեստանոցը, որտեղ ներկայում գտնվում է արձանը՝ սպասելով համալիրի կառուցումից հետո Հատիսի գագաթին տեղադրվելու իր ժամին:
Աստղային դիմահարդարն ինստագրամյան գրառում է արել՝ 12,5 մլն հետևորդներին պատմելով, որ Հիսուս Քրիստոսի ամենաբարձր արձանը շուտով կհայտնվի Հայաստանում։ Նա հրապարակել է այցի վերաբերյալ տպավորիչ տեսանյութ՝ «Հայր մեր» աղոթքի ներքո:
«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ հրավիրվելը և ստեղծման գործընթացը սեփական աչքերով տեսնելը։ Չեմ կարող բառերով նկարագրել այն մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, որտեղ արձանը տեղադրվելու է, թե՛ հենց արձանի մոտ… Գտնվելով դրա կողքին՝ քեզ թվում է՝ կողքիդ ոչ թե արձան է, այլ ՆԱ՝ մեր Աստվածը, որը միշտ կլսի քեզ, կհասկանա, իր գիրկը կառնի և կմխիթարի։ Մինչև հիմա էլ տպավորության տակ եմ», - ընդգծել է Գոհար Ավետիսյանը:
Посмотреть эту публикацию в Instagram




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Սկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը