Իշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները
Գործող իշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները։ Ձյան հալոցքից հետո Երևանի փողոցները նմանվում են Գազայի գնդակոծված տարածքներին, իսկ քաղաքացիները օրական տասնյակ և հարյուրավոր մեքենաներ են վնասում՝ փորձելով անցնել մարդաբոյ փոսերի վրայով։ Իշխանությունը, բնականաբար, չի փոխհատուցելու որևէ մեկի կրած նյութական և բարոյական վնասը։ Այս օրերին էլ տարբեր քարոզչամիջոցներով փորձում են տպավորություն ստեղծել, թե փոսալցման աշխատանքներ են իրականացնում, բայց այդպիսիք առանձնապես նկատելի էլ չեն։
Ըստ երևույթին, անցած տարիներին բավական անորակ ասֆալտ է արվել, որի հետևանքով էլ մայրաքաղաքում իրավիճակը ծանրացել է, ընդ որում՝ գործող իշխանությունները հերքում են անորակ ասֆալտ անելու, արդյունքում ատկատներ ստանալու հանգամանքը և նոր մեղավորներ են գտել։ Իհարկե, այդ մեղավորները, ինչպես սովորաբար լինում է փաշինյանական իշխանության դեպքում, «նախկիններն» են։ Մասնավորապես, իշխանությանը պատկանող լրատվամիջոցները գրում են, թե Կենտրոն վարչական շրջանում աշխատանքները դանդաղ են ընթանում, քանի որ դրանք իրականացնում է 3-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամուն պատկանող ԱԱԲ ընկերությունը, որը սաբոտաժի է ենթարկում գործընթացը։
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ պարբերաբար Ռոբերտ Քոչարյանին և նրա ազգուտակին քննադատող փաշինյանական իշխանությունը մեծ հաճույքով տենդերներ է կազմակերպում հենց այդ ընկերության համար, ոչ առանց անձնական շահագրգռության, բայց հիմա էլ սեփական ընդունակությունը այլ ընկերությունների ու հատկապես ընդդիմության վրա բարդելը, մեղմ ասած, խոսում է գործող իշխանությունների անսկզբունքայնության մասին։
Սերինե Գալստյան




















Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ